ՌԴ-ն նախատեսում է մարտի 1-ից 6 ամսով արգելել բենզինի արտահանումը
Ռուսաստանի կառավարությունը նախատեսում է 2024 թվականի մարտի 1-ից վեց ամսով բենզինի արտահանման ժամանակավոր արգելք սահմանել՝ գարնանը և ամռանը պահանջարկի աճը փոխհատուցելու նպատակով։ Մեկ այլ միջոցառում կարող է լինել բորսայում դիզելային վառելիքի վաճառքի նորմատիվը հասցնել 16%-ի։ ՏԱՍՍ-ին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակի ներկայացուցիչը։
«Նման լուծումն անհրաժեշտ է ամառային արձակուրդների և դաշտային աշխատանքների, ինչպես նաև նավթավերամշակման գործարանի պլանային վերանորոգման ժամանակ պահանջարկի աճը փոխհատուցելու համար։
Սահմանափակումը չի տարածվի ԵԱՏՄ երկրների, ինչպես նաև Հարավային Օսիայի, Աբխազիայի, Մոնղոլիայի և Ուզբեկստանի վրա»,- գրում է ՏԱՍՍ-ը։