Իմ նախարար լինելու տարիներին միայն 110 մլրդ դրամով ԶՈւ-ում ավելացել էին աշախատավարձերը. Սեյրան Օհանյան
«Երբ ես ընդունել եմ Պաշտպանության նախարարությունը՝ ընդհանուր բյուջեն եղել է 110 մլրդ դրամ, իսկ երբ 2016 թվականին հանձնեցի այն, 200 մլրդ դրամ բյուջեից միայն 110 մլրդ դրամով ավելացել էին աշախատավարձերը»,-ԱԺ-ում հայտնեց «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։
Նա նշեց, որ իր նախարար լինելու ժամանակ յուրաքանչյուր տարի 10 %-վ ավելացրել են բյուջեն։
Օհանյանը տեղեկացրեց, որ միշտ էլ պաշտպանության ոլորտում հավելավճարների համակարգը գոյություն է ունեցել։
«Մեր տեսակետը հետևյալ է, ատեստացիան պետք չէ կապել գումարի հետ, այն որոկավարում է, յուրաքանչյուր զինծառայողի համապատասխանությունը պաշտոնին։ Կա՛մ նա արժանի է առաջխաղացման, կա՛մ պետք է ազատվի պաշտոնից, կա՛մ տեղափոխվի հավասարազոր պաշտոնի։ Այն ստեղխծում է նաև անհավասար պայմաններ»,- ասաց Օհանյանը։