Ալեն Սիմոնյանը շնորհակալություն հայտնեց ընդդիմությանը, Վահագն Ալեքսանյանն էլ հարցրեց, թե ինչու է առհասարակ խոսում ընդդիմությունը
«Հայաստանում այսօր գոյություն ունի իդեալական ընդդիմություն, ես շնորհակալություն եմ ձեզ հայտնում։ Դուք իդեալական ընդդիմություն եք»,- ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Նրա խոսքով, եթե Հայաստանի այսօրվա իշխանությունը դռները բաց թողնի, գնա՝ մեկ է, ընդդիմությունն իշխանություն չի դառնալու։
«Հայաստանի ժողովուրդը դա ձեզ թույլ չի տալու։ Բոլոր այն մարդիկ, ովքեր այստեղ են, այս կողմի մասին է (ցույց է տալիս դահլիճի այն հատվածը, որտեղ ընդդիմությունն է նստած-խմբ.) իշխանություն դառնալու հնարավորություն չունի։ Դաշնակցությունը կարող է արանքը ճղի»,- ասաց Սիմոնյանը։
Իսկ ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանն հարցը ուղղեց ընդդիմությանը. «Առհասարակ, ինչո՞ւ եք խոսում։ Երկու խմբակցություններին է վերաբերում։
Իրիկունը կմիացնենք և կտեսնենք՝ Սոլովյովն ու Մարգարիտա Սիմոնյանն ինչ են ասում, կմտածենք, որ այդ ամեն ինչն ասված է։ Էլ ի՞նչի եք խոսում։ Ի՞նչ իմաստ ունի ձեր խոսելը»։
«Ռուսերեն հասկանում ենք, կլսենք և կհասկանանք, թե ինչ պետք է ասեիք, կմտածենք՝ ամեն խմբակցությունը մի այդպիսի բան ասաց, մենք էլ ի գիտություն կընդունենք։
Մեկ-մեկ էլ ասում են՝ եթե իշխանությունը չլիներ, մեր գործընկերները, դաշնակիցները չէին մտածի, թե Հայաստանը Հնդկաստանից կամ Ֆրանսիայից զենք է գնում իր տարածաշրջանային շահերի դեմ։
Ինչ-որ մեկը մտածում է, որ Հայաստանը Ֆրանսիայից կամ Հնդկաստանից զենք է գնում ընդդեմ Ռուսաստանի՞։ Մարդ կա, որ տենց բան է մտածո՞ւմ»,- ասաց Ալեքսանյանը։
Հարակից հրապարակումներ`
- Վաղն արդեն շնչելու համար հարկ կսահմանեն, որովհետև գիտեք՝ իրենք ասֆալտ են արել. Գեղամ Մանուկյան
- Վերջը մոտ է պարզապես՝ կամ Փաշինյանի վերջն է մոտ, կամ ՀՀ-ի. Մամիջանյան
- Տիգրան Աբրահամյան. Տպավորություն ունեմ, որ հատուկ ընտրված անձինքն ամեն ինչ անում են Հայաստանի համար կարևոր ռազմական գնումների թեման տանել աշխարհաքաղաքական դիմակայությունների դաշտ
- Փաշինյանին այդ ներկայացման մեջ վերապահված է հայկական Զելենսկի կամ Սաակաշվիլի խաղալու դերը. Մանուկյան
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան