
Նարեկ Մալյանն ապօրինաբար ազատազրկված է արդեն 159 օր. Աթանեսյան
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է․
«Վաղը, փետրվարի 28-ին, ժամը 16:00-ին, Երևանի քրեական դատարանի Կենտրոնի նստավայրում դատավոր Ս.Գզոգյանի նախագահությամբ կշարունակվի քաղաքական բանտարկյալ Նարեկ Մալյանի վերաբերյալ քրեական գործի քննությունը: Օրակարգում՝ Ն.Մալյանի հարցաքննության փորձ, ապացույցների անթույլատրելիության միջնորդության մերժում, նոր ապացույցներ պահանջելու միջնորդության մերժում և այլ հնարավոր իրավախախտումներ:
Նիստը դռնբաց է, մուտքը՝ անվճար:
Հ.Գ. Եթե ավելի լուրջ, ինչն այս խայտառակ քաղաքական հետապնդման պայմաններում բավականին դժվար է, ապա հիշեցնեմ, որ Ն.Մալյանը ենթարկվում է բացահայտ ապօրինի քաղաքական հետապնդման՝ Արցախը հանձնելու համար այս իշխանություններին սուր քննադատելու համար:
Հ.Հ.Գ. Հիշեցնեմ, որ Ն.Մալյանը ապօրինաբար ազատազրկված է արդեն 159 օր»:
Հարակից հրապարակումներ`
- Հետևում էի «Նիկոլաե Չաուշեսկուի գործով» Մալյանի արդարացման դեմ դատախազի բողոքի քննությանը, ականջս ծակեց մի միտք․ Մելիքյան
- Ես էլի տեղ եմ դատվում էլի. Մալյանի գործով դատական նիստը հետաձգվեց