«Հրապարակ». Որոշել են վերջնական եզրահանգման գալ Բալայանի հրապարակային ելույթներից հետո
«Հրապարակ» թերթը գրում է.
«ՔՊ ֆրակցիայի երեկվա նիստում որոշել են, որ ՀԾԿՀ, Մրցակցության հանձնաժողովի նախագահների եւ ՍԴ անդամի պաշտոնում ներկայացված թեկնածուների հարցին կանդրադառնան ԱԺ-ում այդ հարցերի քննարկումից հետո։ Հիշեցնենք, որ այսօր մեկնարկելիք նիստերի օրակարգում 28 հարցերից մեկը հիշյալ 3 կառույցների ղեկավարի եւ անդամի ընտրությունն է, կառավարությունը ՀԾԿՀ նախագահի պաշտոնում ներկայացրել է գործող ղեկավար Գարեգին Բաղրամյանի թեկնածությունը, ով Արթուր Վանեցյանի բաջանաղն է, ՄՀ նախագահի պաշտոնում՝ գործող ղեկավար Գեղամ Գեւորգյանի, իսկ դատավորների ընդհանուր ժողովն էլ Դավիթ Բալայանին է որոշել գործուղել ՍԴ։
Անցած օրերին չնայած երեքն էլ անցել են ՔՊ-ի խոշորացույցով, ֆրակցիայում փակ հանդիպում է եղել առանձին-առանձին, սակայն միայն Գեղամ Գեւորգյանի հարցում կա հստակ որոշում, որ ընտրելու են: Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ եթե Բաղրամյանին կառավարությունը չառաջադրեր, առանց մտածելու՝ չէին ընտրի, այդուհանդերձ, հարցի քննարկումից հետո, երբ Բաղրամյանն ամբիոնից հանդես գա, պատասխանի հարցերին, ելույթ ունենա, կանդրադառնան նրան։ Ինչ վերաբերում է Բալայանին, չնայած ի սկզբանե նրա թեկնածությունը սվիններով են ընդունել, բայց հանդիպումից եւ Բալայանի պատասխաններից հետո ՔՊ-ում կանգնել են երկընտրանքի առաջ՝ ընտրել, թե ոչ: Որոշել են վերջնական եզրահանգման գալ Բալայանի հրապարակային ելույթներից հետո»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան