Հայաստանում արձանագրվել է սուր շնչառական հիվանդությունների նվազում
2024 թվականի 8-րդ շաբաթվա (19.02.2024-25.02.2024թթ.) ընթացքում Հայաստանում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ակտիվության նվազում։
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնից հայտնում են, որ ակտիվության նվազումն արձանագրվել է հանրապետության բոլոր մարզերում և Երևան քաղաքում։
Նշված ժամանակահատվածում արձանագրված սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացությունը նախորդ շաբաթվա համեմատ նվազել է 1.1 անգամ, իսկ 2023թ. միևնույն ժամանակահատվածի համեմատ նույնքան բարձր է։ Ընդհանուր դեպքերի 72%-ը 0-18 տարեկան երեխաներ են։
Հանրապետությունում շարունակում են շրջանառել գրիպ Ա տեսակի H3N2 և H1N1 ենթատեսակները, այլ շնչառական վարակներից՝ պարագրիպի, ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսի, ռինովիրուսի, մետապնևմովիրուսի, բոկավիրուսի և կորոնավիրուսային հիվանդության SARS-COV-2-ի հարուցիչներ, ինչպես նաև գրանցվում են համակցված վարակներ, ինչպիսիք են՝ ռինովիրուսի և ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսի, ռինովիրուսի և ադենովիրուսի, ռինովիրուսի և բոկավիրուսի հարուցիչներ։
«Սուր շնչառական վարակներով չհիվանդանալու, ինչպես նաև բարդություններից խուսափելու նպատակով՝ ԿՐԿԻՆ հիշեցնում և հորդորում ենք
Պատվաստվե´ք սեզոնային գրիպի դեմ՝ դիմելով Ձեր հաշվառման առաջնային առողջության պահպանման կազմակերպություն, ներկայում հանրապետությունում առկա գրիպի պատվաստանյութը պաշտպանում է գրիպի երկու Ա և երկու Բ ենթատեսակներից,
հագնվե´ք եղանակին համահունչ,
օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ,
հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները,
հաճախակի լվացե՛ք ձեռքերը,
խուսափե´ք սուր շնչառական վարակներին բնորոշ երևույթներով հիվանդների հետ շփումից,
եթե հիվանդ եք՝ մնացե´ք տանը, հատկապես՝ սուր շնչառական վարակներին բնորոշ աշտանշաններով երեխաներին մի´ թույլատրեք հաճախել դպրոց և մանկապարտեզ՝ ապահովելով բժշկի կողմից խորհրդատվությունը և բուժումը,
մի´ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի և սուր շնչառական վարակների բուժման համար,
պահպանե´ք հազի և փռշտալու վարվելակարգը»,- նշում են կենտրոնից։
Հարակից հրապարակումներ`
- «Մուրացան»-ում բուժօգնություն է ստանում սուր շնչառական հիվանդություններով ընդունված 81 երեխա, 2-ի մոտ կորոնավիրուս է
- Համաճարակաբան. Հայաստանում սուր շնչառական վարակներով ու թոքաբորբով հոսպիտալացված է ավելի քան հազար մարդ
- Սուր շնչառական վարակներով հոսպիտալացումների թիվն աճել է մոտ 15%-ով. Համաճարակաբան
- Հայաստանում սուր շնչառական հիվանդությունները վերջին շաբաթվա ընթացքում աճել են 1,1 անգամ. Ռոմելլա Աբովյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան