Անգամ այդ սկուտեր քշող հնդիկներն ՊԵԿ-ի նշած 1106-ից նվազագույնը մի տաս անգամ շատ են. Արթուր Խաչատրյան
«Պարոն Փաշինյան, այսօր այստեղ խոսեցիք քաղաքացիների հարկ վճարելու պարտականության մասին, բայց չխոսեցիք պետության պարտականության մասին՝ երաշխավորելու մարդու աշխատանքի իրավունքի իրացումը։ Եթե տասնյակ հազարներով մեր հայրենակիցներ մեկնում են արտագնա աշխատանքի նշանակում է՝ կառավարությունը թերացել է այդ պարտականության հարցում»,-ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ խնդրին անդրադարձավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Պատգամավորը նաև հատկանշեց, որ խոշոր կոռուպցիոն սխեմա կարող է լինել այն, որ օտարերկրացիները գալիս են Հայաստան արտագնա աշխատամնքի, սակայն ՀՀ կառավարությունը մի լումա անգամ չի հարկում նրանցից։
Նա հայտնեց որ հարցում է արել ՊԵԿ-ին և տեղեկացել, որ 2023 թվականին Հայաստան արտագնա աշխատանքի են եկել 26 հազար օտարերկրյա քաղաքացի, որից Հնդկաստանի Հանրապետությունից, ըստ ՊԵԿ-ի, եկել է 1106 քաղաքացի։
«Նրանք ովքեր Երևանում շրջում են, տեսնում են, որ անգամ այդ սկուտեր քշող հնդիկներն այդ 1106-ից նվազագույնը մի տաս անգամ շատ են, է՝լ չեմ ասում թե շինարարությունում ինչքն են աշխատում։ Այդ մարդիկ Հայաստանում գրանցված չեն, հարկ չեն վճարում, սա առերևույթա գրանդիոզ կոռուպցիոն, թրաֆիքինգային սխեմա կարող է լինի։ Եթե կառավարությունն այդպես ջանասիրաբար ցանկանում է արտագնա աշխատանքի մեկանծ մեր հայրենակիցներին հարկի, ապա ինչու չի հարկում այստեղ աշխատող արտասահմանցիներին»,-ասաց Խաչատրյանը և հարցրեց, թե կառավարությունն ինչ է արել 2023 թվականին 25 հազարից ավել Հնդկաստանի քաղաքացիներին հարկային դաշտ բերելու համար։
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ եթե գալիս են, ուրեմն այստեղ աշխատանք կա, բայց և ընդւոնեց որ կա խնդիր։
«20 հազարից ավել հնդիկ գլոբուսը չի պտտել, եկել Հայաստան աշխատելու՝ էնտեղ կան հավաքագրման կենտրոններ, ստեղ, վստահաբար, պետք է լինեն ընդունման կենտրոններ, սա առերևույթ խոշոր ընդհատակյա բիզնես է», հայտարարեց Խաչատրյանը։
Հարակից հրապարակումներ`
- «ՌԻՏ » ՍՊԸ-ն ցանկանում է վճարել յուրաքանչյուր քմ հողի համար ընդամենը 300 դրամ, սա զավեշտալի գումար է. Գառնիկ Դանիելյանը
- Արդյո՞ք Երևանում առկա փոսերը պաշտպանական, ինժիներական կառույցներ են՝ խրամատներ. Մհեր Սահակյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան