Կրթություն, գիտություն 14:03 28/02/2024 Հայաստան

Ի՞նչ է կատարվում Նաիրի Զարյանի անվ. դպրոցում. Մանրամասնում է ծնող պատգամավորը

ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Խաչատրյանի երեխաները սովորում են Նաիրի Զարյանի անվան թիվ 130 դպրոցում, որտեղ այս օրը սկսել է դասադադուլով։

Պատգամավորը մանրամասնել է իրավիճակը, պատմել խնդրի մասին.

«Ինչպե՞ս քանդել դպրոցը, պետությունը․․․

Երևանի Նաիրի Զարյանի անվան թիվ 130 հիմնական դպրոցում ո՛չ արշալույսներն են խաղաղ, ո՛չ մայրամուտները։ Դպրոցը փոթորկում է։ Երեկ հարյուրից ավել ծնողներ հավաքվել էինք դպրոցում` հասկանալու համար, թե ի՞նչ է կատարվում դպրոցում, ի՞նչու են դպրոցի բազմավաստակ, փորձառու ու սիրված ուսուցիչները հեռանում դպրոցից, ինչու՞ են միանգամից երեք փոխտնօրեն ազատման դիմում գրել։

Այդ դպրոցում են սովորում իմ երկու երեխաները։ Դեռ 2-3 տարի առաջ Զարյանն օրինակելի դպրոց էր։ Ծնողները հպարտանում էին այդ դպրոցով։ Իսկ հիմա՞․․․ Նոր տնօրենի նշանակումից հետո ամեն ինչ փոխվեց։ Դպրոցն անճանաչելի է դարձել։ «Դաս չեն տվել, ուսուցիչ չունենք, նոր ուսուցիչ է եկել․․․․ պա՛պ, մի հատ էս դասը կբացատրե՞ս, դասատուի բացատրածից բան չհասկացա։» Ու բնական է, որ ծնողները նույնիսկ տարրական դասարանների երեխաներին մասնավոր պարապմունքի են ուղարկում․ դպրոցը գիտելիք չի տալիս։

Հավաքվեցինք դպրոցի բակում։ Տնօրենի ու ուսուցիչների հետ հանդիպում էինք պահանջում։ Դպրոցում մանկխորհի նիստի էր։ Մեկ ժամ, երկու ժամ․․․ կրքերը բորբոքվում էին։ Մարդիկ ամեն ինչ թողել, եկել էին դպրոց։ Տնօրենը նիստ էր անում։ Հետո ժամանեցին․․․․ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ։

Վերջիվերջո դռները բացվեցին։ Տնօրենը դա փորձեց ներկայացնել որպես «ներխուժում»։ Հասկացրեցի, որ բառերին հետևի, որևէ մեկը որևէ տեղ չի երխուժել։ Բյուրոկրատիայի օրենքով՝ տնօրեն Նվարդ Հովսեփյանը նախ փորձում էր իր կաբինետ տեղափոխել հանդիպումը (մոտ հարյուր հոգու հետ !!!!), հարցն ուսումնասիրել և այլն։ Տնօրենը նույնիսկ չէր գիտակցում, որ դպրոցում առաջացած ճգնաժամը դպրոցի ներքին խնդիրը չէ։ Դպրոցում տիրող գաղջ մթնոլորտը, ուսուցիչների հոսքը խիստ բացասաբար են ազդում երեխաների առաջադիմության ու վարքի վրա, վտանգում են երեխաների ապագան։ Բայց տնօրենին դա ավելի քիչ էր հետաքրքրում, քան հանդիպման լուսաբանումը լրատվամիջոցներում կամ սփռումը սոցիալական ցանցերում։

Ի դեպ, տնօրենը, ով գեստապոյական ոճով արգելում էր հանդիպման լուսաբանումը՝ հղում կատարելով «օրենքի» վրա, այդպես էլ չկարողացավ հոդաբաշխ բացատրել, թե որ օրենքն ի նկատի ուներ․ աում է՝ իրավաբան չէ։

Հանդիպումը սկսվեց լարված մթնոլորտում։ Տիկին Հովսեփյանի վերակացուի ոճը չէր կարող իր բացասական ազդեցությունը չունենար հանդիպման վրա։ Սակայն, տեղի ունեցավ անսպասելին․ պատասխանատու պաշտոն զբաղեցնող ղեկավարը, պարզվում է զրո հանդուրժողականություն ուներ քննադատության նկատմամբ։ Նա գերադասեց վիրավորվածի կեցվածքով դուրս գալ դահլիճից և չպատասխանել իրեն տրված և տրվելիք հարցերին։ Եթե մինչև այդ դեմարշը լուծում գտնելու հույս կար, ապա այդ քայլից հետո իրոք պարզ դարձավ, թե ինչու փորձառու մանկավարժները չեն ցանկանում հետն աշխատել։ Մարդիկ ժամերով սպասում են հանդիպման, իսկ նա նեղացածի դերի մեջ է մտնում ու դուրս գալիս։ Սա արհամարհանքի ու անարգանքի բարձրագույն դրսևորում է։ Ղեկավար, ով չի կարողանում զսպել էմոցիաները, ով իր նկատմամբ որևէ քննադատություն չի հանդուրժում փորձանք է հաստատության և ենթակաների գլխին։ Նման ղեկավարից պետք է անմիջապես ազատվել․․․

Իսկ հետո ավելի հետաքրքիր բաներ սկսեցին ի հայտ գալ։ Պարզվում է տեսչական մարմնի ստուգման արդյունքում միլիոնավոր դրամների չարաշահումներ են արձանագրվել։ (Դրանց մասին նույնիսկ մամուլում հրապարակումներ կան։) Միգուցե՞ հենց այս արձանագրումներն են տիկին տնօրենի ագրեսիվ վարքագծի պատճառը։ Կարծում եմ այո»։

Ծնողները ստորագրություններ են հավաքում, որ դիմեն քաղաքապետարան և ԿԳՄՍ՝ տնօրենին աշխատանքից հեռացնելու պահանջով։ Հուսամ, այս երկու գերատեսչություններն ականջալուր կլինեն ծնողների պահանջին, այլ ոչ թե կզոհեն դպրոցը հանուն դպրոցի տնօրենի պաշտոնավարման․․․

Կողքի մարդու համար սա կարող է մի մասնավոր դեպք թվալ․ կոնֆլիկտ դպրոցի կոլեկտիվում․․․ Ո՛չ։ Կոնկրետ մեկ դպրոցի օրինակով, իմ երեխաների, մեր ընտանիքի օրինակով տեսնում ենք, թե ինչպես է քանդվում դպրոցը, կրթական համակարգը։ Իսկ, չկա դպրոց, չկա պետություն։ Կրթական համակարգը փրկության կարիք ունի»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

12:54
Մաhաgել է բժշկական գիտությունների թեկնածու, դասախոս Ռուբեն Բեկյանը
«Մեզանից հեռացել է մեր ամբիոնի այցեքարտը, մեր ամբիոնը խորը իմաստով և գեղեցիկ հմայքով հարստացրած սյուներից մեկը»:
Աղբյուր` Panorama.am
12:44
Փոփոխություններ են նախատեսվում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում
«Մասնակիցների թիվը մոտ 525 հազար է, եթե կրկնահաշվարկ անենք՝ մոտ 460 հազար է: Եվ, ըստ էության, մենք կարծում ենք, որ կուտակային ֆոնդերն...
Աղբյուր` Panorama.am
12:38
«Ամենայն անկեղծությամբ». ARARAT-ը ներկայացնում է գովազդային նոր արշավը
«Ամենայն անկեղծությամբ»՝ ARARAT-ի նոր գովազդային արշավը բրենդի պատմության ևս մեկ հատոր է։ ARARAT հայկական կոնյակը, շարունակելով...
Աղբյուր` Panorama.am
12:15
Այդ «ավաղ»-ը վաղը կարող է «վա՜խ»-ի վերածվել. Սիլվա Ադամյանը՝ Սևանա լճի մաքրման աշխատանքների ձախողման մասին
Սևանի տարեկան ծրագրով նախատեսված էր, որ 2024 թվականին պետք է 382,42 հա տարածքում ջրածածկ անտառտնկարկների մաքրման աշխատանքներ իրականացվեին։...
Աղբյուր` Panorama.am
12:07
Ինչ է ասում Գուրգեն Մահարին Աննա Հակոբյանին
ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի կողքը զբաղեցնող Աննա Հակոբյանը իրենց խիստ պարտավորված էր երեկ զգացել․ բա թե՝ «պարզվում է...
Աղբյուր` Panorama.am
11:55
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողություններն ու օգտագործել ըստ իրենց հայեցողության. Արթուր Խաչատրյան
«Արցախի Հանրապետության քաղաքացիների գումարն ինչո՞ւ հանկարծ Հայաստանի իշխանությունները որոշեցին խլել և օգտագործել՝ ըստ իրենց...
Աղբյուր` Panorama.am
11:50
Աննա Հակոբյանը հիասթափված է
«Կրթությունը նորաձև է» արշավի մասին հայտարարած Փաշինյանի կինն արդեն հասցրել է հիասթափվել։ Նա գրել է. «2025 թվականը...
Աղբյուր` Panorama.am
11:39
Տերյան փողոցում երեկ ջրհեղեղ էր, այսօր՝ խաթարված երթևեկություն
Տերյան փողոցում՝ Կենտրոն վարչական շրջանի շենքից մի քանի մետր այն կողմ երեկ դիտահորից ժամեր շարունակ մեծ ճնշումով ջուր էր հոսում։  Փողոցն...
Աղբյուր` Panorama.am
11:21
Ռուսաստանը հավատարիմ է Հայաստանի անվտանգության ապահովմանը․ Կոպիրկին
«Խոսելով Հայաստանի անվտանգության ապահովման խնդիրների մասին՝ մենք հավատարիմ ենք այն դիրքորոշմանը, որ ռուս-հայկական դաշնակցային...
Աղբյուր` Panorama.am
11:19
Արցախցիների կուտակային կենսաթոշակային ֆոնդերի գումարներն ապահով պահվում են. ԿԲ փոխնախագահ
«Արցախցիների կուտակային կենսաթոշակային ֆոնդերն ապահով են, դրանց գոյության հետ ոչ մի խնդիր չկա»,-Ազգային ժողովում լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
11:08
ԳԱԶ-32213-ի վարորդը փախել է. Մանրամասներ մոտոցիկլավարի մահվան պատճառ դարձած վթարից
Երևանի Սեբաստիայի փողոցում նոյեմբերի 22-ին, կեսգիշերն անց, իրար են բախվել «ԳԱԶ-32213»-ը և «Հոնդա» մակնիշի...
Աղբյուր` Panorama.am
11:02
Ապագա ընտրությունների մասնակիցներն ու նպատակները. Վահե Հովհաննիսյան
«Գալիք ընտրությունների պատկերը հիմնական ուրվագծերով պարզ է։ Մեծ հաշվով, սա չի լինելու ընտրություն քաղաքական կուսակցությունների միջև,...
Աղբյուր` Panorama.am
11:00
Սինգապուրում մեկնարկում է շախմատի աշխարհի առաջնությունը
Գործող աշխարհի չեմպիոն, 32-ամյա չինացի Դին Լիրեն, թե՞ 18-ամյա հնդիկ Գուկեշ Դոմարաջու
Աղբյուր` Panorama.am
10:51
Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է
«... Եթե կորցնենք Արցախը, ապա մենք կշրջենք հայոց պատմության վերջին էջը»։
Աղբյուր` Panorama.am
10:45
Թբիլիսիում իրավիճակը լարված է
Թբիլիսիի Ազատության հրապարակում մոբիլիզացվել է ոստիկանության հատուկ տեխնիկա՝ բերվել  են ջրցան մեքենաներ և հատուկ ջոկատայիններ։ Վրացական...
Աղբյուր` Panorama.am
10:39
Երկրի տեղեկատվական անվտանգության համար պատասխանատու ՊՈԱԿ-ը զբաղված է ներքաղաքական հարցերով. Գեղամ Մանուկյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է. «ՀՀ Պաշտպանության նախարարությունը մամլո հաղորդագրությամբ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Արսեն Զախարյանը հերթական հանդիպումն է բաց թողել
«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի ներկայացուցիչ Գենադի Գոլուբինը խոսել է այն մասին, թե ինչու ֆուտբոլիստը չի ընդգրկվել...
Աղբյուր` Panorama.am
10:28
CNN. Իսրայելը և «Հըզբոլլահը» մոտ են հրադադարի համաձայնությանը
Իսրայելը և շիական «Հըզբոլլահ» կազմակերպությունը մոտ են Լիբանանում հրադադարի հաստատմանը։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով իր...
Աղբյուր` Panorama.am
10:08
Բեռնատար ինքնաթիռն ընկել է Լիտվիայի մայրաքաղաքի բնակելի տների վրա
Վիլնյուսում վթարի ենթարկված DHL բեռնատար ինքնաթիռն այնտեղ էր թռչում Գերմանիայից։ lenta.ru-ի փոխանցմամբ,այդ տեղեկությունն առկա է FlightAware...
Աղբյուր` Panorama.am
10:04
Հոլանդին սպառնում է ազատազրկում
«Մանչեսթեր Սիթիի» և Նորվեգիայի հավաքականի հարձակվող Էրլինգ Հոլանդը Շվեյցարիայում կարող է դատապարտվել մեկօրյա ազատազրկման՝ 60...
Աղբյուր` Panorama.am
09:54
Հայաստանի իշխանությունը ներկայացնող հատվածն աջակցեց ադրբեջանական իշխանություններին. Աբրահամյան
«Ադրբեջանին գովերգող եվրոպացի շատ չինովնիկներ առհասարակ մոռացության տվեցին Բաքվի բանտերում գտնվող հայ գերիներին»:
Աղբյուր` Panorama.am
09:48
Նախավերջին խաղափուլից առաջ առաջատարների շարքում է շախմատիստ Տիգրան Համբարձումյանը
Շախմատի աշխարհի 8-12 տարեկան պատանիների և աղջիկների առաջնություն
Աղբյուր` Panorama.am
09:26
Վանաձորում մեքենա է այրվել
Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 25-ին, ժամը 04:10-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Բաթումի...
Աղբյուր` Panorama.am
09:15
Նոյեմբերի 25-ին փոխանակման կետերում դոլարի և եվրոյի փոխարժեքներն աճել են, ռուբլունը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ նոյեմբերի 25-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 387.83 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:13
Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
09:03
Ուրեմն սա մեր մահը չէ.Անթալիայում այրվող ռուսական ինքնաթիռից փախչող ուղևորներ
Թուրքիայի Անթալիայի օդանավակայանում վայրէջք կատարելիս ռուսական Azimut ավիաընկերության ինքնաթիռում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
09:01
Ցերեկվանից սկսած ջերմաստիճանը կնվազի
Երևանում նոյեմբերի 28-ի ցերեկը, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-27-ին, 28-ի գիշերը սպասվում են տեղումներ։...
Աղբյուր` Panorama.am
08:55
Վրաստանի խորհրդարանում այսօր անվտանգության ուժեղացված միջոցառումներ են նախատեսված
Վրաստան ի խորհրդարանում այսօր նշանակված է 11-րդ գումարման նորընտիր խորհրդարանի առաջին նիստը։ Վրացական ԶԼՄ-ների փոխանցմամբ, այդ առթիվ սահմանված է...
Աղբյուր` Panorama.am
08:38
Նոյեմբերի 25-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
23:35
Թբիլիսիում ցուցարարների հետ բախումներ են տեղի ունեցել
Թբիլիսիում, խորհրդարանի շենքի մոտ, որտեղ բողոքի ակցիա էր ընթանում խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ, ծեծկռտուք է տեղի ունեցել...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները
12:29 25/11/2024

Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}