Թիվ 130 դպրոցում կրքերը չեն հանդարտվում. Դպրոց է եկել քաղաքապետարանի պաշտոնյան
Նաիրի Զարյանի անվան թիվ 130 դպրոցում կրքերը չեն հանդարտվում, դասապրոցեսը նորմալ հուն չի վերադառնում։ Այստեղ աղմուկ-աղաղակ է։
Հիշեցնենք, որ ուսուցիչներն ու աշակերտները պահանջում են տնօրեն Նվարդ Հովսեփյանի հրաժարականը։ Տեսչական մարմինն այստեղ ստուգումների արդյունքում, ըստ տարածված տեղեկությունների, չարաշահումներ է հայտնաբերել։
Դպրոցի տնօրեն Ն. Հովսեփյանի հետ զրուցելու Panorama.am-ի խնդրանքին ի պատասխան գործավարուհին հայտնեց՝ տնօրենն այս պահին չի կարող խոսել։
Դպրոց է եկել ու տնօրենի հետ հանդիպում է անցկացնում Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետը։