Ազատման դիմում գրած փոխտնօրեններն ասացին՝ կառավարման խնդիր են տեսնում դպրոցի ներսում. Ն. Զարյանի անվ. դպրոցի ծնող
«Ես ընտրել եմ Նաիրի Զարյանի անվան թիվ 130 դպրոցն իմ երեխաների համար, քանի որ այստեղ լավագույն ուսուցիչներն են դասավանդել։ Դպրոցը եղել է շատ կարգուկանոնով, նույնիսկ տարբեր վարչական շրջաններից բերել են մեր դպրոց, բարի համբավ է ունեցել»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց դպրոցի աշակերտներից մեկի մայրը, ով այլ ծնողների հետ դպրոցի մոտ է՝ պահանջելով պարզաբանում դպրոցի տնօրեն Նվարդ Հովսեփյանից, թե ինչու են միանգամից դպրոցի երեք փոխտնօրեն ազատման դիմում գրել։
Նրա խոսքով, դպրոցի տնօրենի փոփոխությունից հետո կամաց-կամաց դպրոցի դիցիպլինան վատթարացավ, երեխաների դասապրոցը վատթարացավ. «Լավագույն, փորձառու կադրերի արտահոսք սկսվեց, 26 ուսուցիչ ազատման դիմում էին գրել։ Պատճառների մասին չեմ կարող ասել»։
Նրա խոսքով, ծնողներին զայրացրել է փաստը, որ դպրոցի երեք փոխտնօրենները, որոնք, նրանց գնահատմամբ, դպրոցի հիմնասյուներն են, անհիշելի ժամանակներից են աշխատում դպրոցում, ազատման դիմում են ներկայացրել։
«Երբ իմացել ենք այդ մասին, ինքնաբուխ հավաքվել ենք՝ պարզելու, թե ինչու։ Ոչ ստանդարտ իրավիճակ է, երբ երեք փոխտնօրեն միաժամանակ ազատման դիմում է գրում։ Երեկ հանդիպել ենք տնօրենի, փոխտնօրենի, մանկավարժական խորհրդի հետ։ Փոխտնօրեններն ասացին, որ կառավարման խնդիր են տեսնում դպրոցի ներսում, որի ներքո չեն կարող աշխատել։ Դա է եղել իրենց բացատրությունը»,- ասաց ծնողը։
Ծնողները խնդրի լուծում համարում են տնօրենի հրաժարականը։
«Այս ամենից տուժում են մեր երեխաները, նրանց դասապրոցեսը, ինչն էլ ազդում է նրանց ապագայի վրա։ Լուծումը տեսնում ենք տնօրենի հրաժարականով։ Անձնական որևէ խնդիր չկա, կառավարման խնդիր են տեսնում բազմաթիվ ուսուցիչները, հետևաբար տնօրենը պետք է ինքն էլ հասկանա, եթե իր մոտ չի ստացվում, պետք է լքի այդ պաշտոնը։ Տեսնենք՝ հաջորդիվ ինչ կլինի»,- ասաց ծնողը։
Հարակից հրապարակումներ`
- Նվարդ Հովսեփյանը 1,5 տարի տնօրեն է, 26 ուսուցիչ ազատման դիմում է գրել. Ն. Զարյանի անվ. դպրոցի ծնող
- Ի՞նչ է կատարվում Նաիրի Զարյանի անվ. դպրոցում. Մանրամասնում է ծնող պատգամավորը
- Թիվ 130 դպրոցում կրքերը չեն հանդարտվում. Դպրոց է եկել քաղաքապետարանի պաշտոնյան
- Ն. Զարյանի անվան դպրոցում դասադուլ է. աշակերտները դեմ են չարաշահումներ թույլ տված տնօրենին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան