Վազգեն Պետրոսյան. Կլինի այնպիսի հարված, որ Ժաննա Անդրեասյանը կգնա տուն
7-րդ դասարանի պատմության դասագրքերի շուրջ աղմուկը, մտահոգությունները, դրա դեմ ակցիաները չեն դադարում։
Այսօր ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հրաժարականի պահանջով նախարարության շենքի դիմաց են հասարակական, մշակութային գործիչներ, քաղաքացիներ։
«Մենք չենք էլ սպասում, որ նախարարն այսքան շուտ հրաժարական կտար։ Մենք գիտենք, որ մեր պայքարը դժվար է ու բարդ»,-ասաց Հայաստանի ժողովրդական շարժման համակարգող Վազգեն Պետրոսյանը։
Նա ասաց՝ բանակցություններ են վարել մշակութային միավորումների հետ, այսօր իրենց հետ ակցիային մասնակցում է «Գոյ» թատրոնի տնօրեն Արթուր Սահակյանը։ Շփումների մեջ են նաև արվեստի կենտրոնների, դպրոցների տնօրենների հետ։
«Մեր հաջորդ հանդիպումն այստեղ կլինի մարտի 13-ին ժամը 3-ին, այստեղ ավելի շատ մարդիկ ու հայտնի դեմքեր ենք տեսնելու, կլինեն ասուլիսներ, այսինքն կլինի համընդհանուր պայքար։ Մենք դեռ չենք ուզեցել նախարարությանը հարվածել, բայց այդ հարվածի ժամը կգա, մոտենում է։ Կկինի այնպիսի հարված, որ նախարարը գնա տուն, զբաղվի իր ընտանեկան հարցերով, ոչ թե գիտությունն ու կրթությունը քանդի »,-ասաց Պետրոսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։