Ի՞նչ է կատարվել Տեղում
«Այսօր առավոտյան Տեղ գյուղի մոտակայքում երկու ադրբեջանցի զինծառայող անցել է սահմանը, որից մեկը բռնվել է, մյուսը փախել է։
Գիշերը նաև կրակոցներ են եղել ադրբեջանական կողմից, այս պահին իրավիճակը հանգիստ է»,-նման տեղեկատվություն է հրապարակել «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։
Նշենք, որ Տեղ համայնքի ավագանիում «Ապրելու երկիր» կուսակցությունն ունի 5 մանդատ։
Առաքելյանի հրապարակած լուրի իսկությունը ճշտելու, մանրամասներ իմանալու համար Panorama.am-ը զանգահարեց Տեղի համայնքապետ Դավիթ Ղուլունցին։ Նա հեռախոսազանգերին չպատասխանեց։
Համայնքապետարանի սոցիալական աշխատող ներկայացած կինը՝ Արշալույսը ասաց, որևէ բան ասել չեն կարող։ Տեղեկատվությունը պետք է ճշտել պաշտպանության նախարարությունից։
ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանի հեռախոսահամարն անհասանելի էր։ ԱԱԾ մամուլի կենտրոնին հեռախոսահամարին զանգին պատասխանող օպերատորը հորդորեց թողնել կարճ հաղորդագրություն, որից հետո նրանք կզանգահարեն։
Ադրբեջանական աղբյուրները, վկայակոչելով պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, գրում են, որ ադրբեջանցի զինծառայող է կորել։
«Փետրվարի 28-ի առավոտյան ադրբեջանական բանակի զինծառայող Ռուսլան Փանախովը, շարժվելով Լաչինի շրջանում ծառայողական դիրքերի միջեւ, անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով մոլորվել է։ Իրականացվում են որոնողական աշխատանքներ, կտրամադրվի լրացուցիչ տեղեկություն»,-ասված է հաղորդագրության մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան