Տիգրան Աթանեսյանը միջնորդեց դատարան հրավիրել Սուրեն Պապիկյանին, Տիգրան Ավինյանին, Ալեն Սիմոնյանին
Հասարակական գործիչ Նարեկ Մալյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը կասկած հայտնեց, որ իր պաշտպանյալի խոսքը, ինչի համար մեղադրանք է առաջադրվել, ատելության խոսք է։
Այդ հանգամանքը ստուգելու համար նա միջնորդեց որպես վկա դատարան հրավիրել ՔՊ վարչության անդամներին՝ Սուրեն Պապիկյանին, Տիգրան Ավինյանին, Ռոմանոս Պետրոսյանին, Ալեն Սիմոնյանին և այլոց։
Միջնորդությանը միացան Նարեկ Մալյանն ու նրա մյուս պաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Հանրային մեղադրողն առարկեց միջոնորդությանը, ասաց՝ վերաբերելի չէ մեղադրանքի էությանը։
«Լսելով կողմերի կարծիքը և արձանագրելով, որ 329 հոդվածը ներառված է, եթե չեմ սխալվում, հասարակության դեմ ուղղված հանցագործությունների գլխում, ներգրավված չէ սույն գործով որևէ տուժող, հետևաբար դատարանն անհրաժեշտություն չի տեսնում սույն անձանց հրավիրելու դատարան»,-ասաց դատավորը։
Մանրամասները՝ տեսանյութում։