2,9 մլն ԱՄՆ դոլարի նոր ծրագիր՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին աջակցելու համար
Ճապոնիան և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակն ստորագրել են համաձայնագիր, որի շրջանակում մեկնարկում է 2,9 մլն ԱՄՆ դոլարի նոր ծրագիր՝ «Աջակցություն Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին և Հայաստանի հյուրընկալող համայնքներին հիմնական ենթակառուցվածքների վերականգնման և սոցիալական ինտեգրման միջոցով»:
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակից հայտնում են, որ ստորագրման արարողությունը նախագահել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:
Բացման խոսքում պարոն Խաչատրյանը, ով համակարգում է փախստականների կարիքների հասցեագրման աշխատանքները, ընդգծեց փախստականներին աջակցելու Հայաստանի կառավարության կարևոր նախաձեռնությունները. «Մատչելի բնակարանային ապահովման, ինչպես նաև զբաղվածության հնարավորությունների և դիմակայունության բարձրացմանն ուղղված աշխատանքների իրականացումը մեր առաջնային անելիքներից է»։
Հայաստանում Ճապոնիայի դեսպան Յուտակա Աոկին շեշտել է Ճապոնիայի անվերապահ աջակցությունը Հայաստանին՝ ասելով, որ «Ճապոնիայի կառավարությունը ցանկանում է Հայաստանի կողքին լինել պատմության այս դժվարին պահին և այս օգնությունն է տրամադրում Հայաստանին՝ մարտահրավերները հաղթահարելու համար»։
Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին շնորհակալություն է հայտնել Ճապոնիայի կառավարությանը ֆինանսական աջակցության համար։
«Փախստականների և հյուրընկալող համայնքների դիմակայունության ամրապնդումը, կայուն լուծումների ապահովումը, նոր աշխատատեղերի և ապրուստի հնարավորությունների ստեղծումը, ինչպես նաև սոցիալական համախմբվածության պայմանների ապահովումը առաջնահերթություն է ՄԱԶԾ-ի համար»,- նշել է տիկին Նացվլիշվիլին։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները