Պետհամարանիշների աճուրդին մասնակցել է 10 անձ
Տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների աճուրդը սկսվել է 23.02.2024 թվականին ժամը 12։00-ին և ավարտվել 28.02.2024 թվականին ժամը 12։52-ին։ Նման տեղեկություններ Panorama.am-ին տրամադրեցին ՆԳ նախարարությունից։
«Աճուրդին մասնակցել է 10 անձ, իսկ ներկայացված հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող 48 համարանիշներից վաճառվել է 7-ը։
Լոտի օգտագործման իրավունքի ձեռք բերման արժեքը նշված 7 համարանիշերով կազմել է 156.200.000 դրամ։
Թեմայի շուրջ՝ այսքանը»,-հայտնեց ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան