Հայաստանի և ՀԱՊԿ-ի հարաբերություններում որևէ տեղաշարժ չկա. Սարգիս Խանդանյան
«Չէի ցանկանա նման կանխատեսում անել, բայց, ընդհանուր առմամբ, վերջին շրջանում՝ 2023 թվականի երկրորդ կիսամյակում, բանակցությունների ընթացքում առաջընթաց չգրանցելն անընդհատ մտավախություն է առաջ բերում, որ հնարավոր է լարվածության աճ»,- ԱԺ ճեպազրույցի ժամանակ ասաց արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։
Նա պատասխանեց հարցին, թե արդյոք կա ադրբեջանական նոր սադրանքի հնարավորություն։
Խանդանայնը նշեց, որ երկրների ղեկավարների մակարդակով հանդիպում եղավ Մյունխենում, իսկ այսօր շարունակվում են արտգործնախարարների մակարդակով բանակցությունները:
ՔՊ-ական պատգամավորն ասաց, որ չի ցանկանա կանխատեսել, թե սահմանին լարվածության աճի հավանականության վրա ինչպես կարող են ազդել բանակցությունները, բայց տրամաբանությունն այն, որ եթե կան բանակցություններ, լարվածությունը պետք է նվազի:
Պատասխանելով Ադրբեջանին բանակցային արևմտյան հարթակ բերելու անհրաժեշտության մասին հարցին՝ Խանդանյանն ասաց. «Խնդիրը Ադրբեջանին ոչ թե արևմտյան հարթակ, այլ կառուցողական դաշտ բերելն է: Եթե մեր գործընկերներին հաջողվի Ադրբեջանին բերել կառուցողական դաշտ, և հանգել այն պահին, երբ կստորագրվի խաղաղության պայմանագիրը, ապա դա լավ նշան կարող ենք համարվել»:
Նա անընդունելի համարեց Հայաստանի ներքին հարցերին խառնվելու Ադրբեջանի փորձերը, նաև լրացուցիչ պահանջներ առաջ քաշելու փորձերը, որովհետև միջազգային գործընկերների համար էլ հստակ է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղության համաձայնագրի ստորագրման համար սկզբունքների շրջանակը համաձայնեցված է, դրանցից դուրս լրացուցիչ պահանջներն անընդունելի են, և դա կառուցողականության մասին չի վկայում:
«Հայաստանի և ՀԱՊԿ-ի հարաբերություններում որևէ տեղաշարժ չկա և Հայաստանը մեկ տարուց ավել է, ինչ չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին ՝ հաշվի առնելով մեր բազմիցս արտահայտված դիրքորոշումը՝ ՀԱՊԿ-ի գործունեության, կամ անգործության վերաբերյալ»,-ասաց Խանդանյանը՝ շեշտելով, որ այդ մասին է խոսել Փաշինյանը և այն քաղաքական հայտարարություն է, ոչ թե իրավական։
Հարակից հրապարակումներ`
- Բեռլինում մեկնարկել է Միրզոյան-Բայրամով հանդիպումը
- Նիկոլ Փաշինյանը ԱԺ ՔՊ խմբակցության հետ քննարկել է Մյունխենի հանդիպումները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան