Արթուր Սահակյան. Հարևան չունե՞ն, որ ասեն, իմ երեխային մի փչացրու դպրոցում
««Գոյ» թատրոնի համար պայքարը, այս պայքարը հայրենիքի պայքար է»,-լրագրողների հետ զրույցում ասաց թատրոնի տնօրեն Արթուր Սահակյանը, որը մասնակցում էր ԿԳՄՍ նախարարության դիմաց բողոքի ակցիային։
Հիշեցնենք, որ ակցիայի մասնակիցները դեմ են 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» նոր դասագրքին։
Սահակյանը համոզված է, որ այս գործում Ժաննա Անդրեսայանը չէ միակ գործող անձը, ըստ նրա, նախարարը գործել է խմբակի համաձայնությամբ։
«Այսինքն, սա ընդհանուր գաղափարախոսություն է։ Հասկանո՞ւմ եք, ոնց է փչացնում ամեն ինչ, երիտասարդությանը, երեխաներին։ Իրենց ծնողները տանը միլիոն ու կեսից բացի, տեսնո՞ւմ են՝ ինչ են անում իրենց երեխաները երկրի հետ։ Հարևան չունե՞ն, որ ասեն, իմ երեխային մի փչացրու դպրոցում»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Վահագն Չախալյան. Ոչ միայն Ժաննա Անդրեասյանին, այլև իրեն նշանակողին ենք ուղարկելու իրենց արժանի տեղը
- Վազգեն Պետրոսյան. Կլինի այնպիսի հարված, որ Ժաննա Անդրեասյանը կգնա տուն