Ինչքա՞ն կարելի է կառավարությունը թափթփցած որոշումներ բերի, դուք էլ դակեք. Արմենուհի Կյուրեղյան
«Ինչքա՞ն կարելի է կառավարությունը անորոշ, թափթփված որոշումներ բերի, դուք էլ կոճակը սեղմեք ու անցենք առաջ»,- Ազգային ժողովում կառավարության ներկայացրած «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկմանն ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեուհի Կյուրեղյանը։
Առողջապահության փոխնախարար Արմեն Գասպարյանի կողմից նախագիծը ներկայացելուց հետո նա ասաց. «2022 թվականի հոկտեմբերին միաձայն ընդունվել է օրենք, որով լիցենզավորման ժամկետ է սահմանվել 2024 թվականի հունվարի 1-ը։ Որևէ մեկը չհարցրեց՝ արդյոք այդ ժամկետը բավարար է, լիցենզավորման համար սուբյետներին որոշակի գործողություններ են պետք, որոնք հնարավոր չէ մինչև հունվարի 1-ն իրականացնել։ Դա չհարցրեցինք այն ժամանակ՝ համարելով, որ եթե կառավարությունը դա ներկայացրել է, ուրեմն որոշակի հաշվարկներ կատարել է։
Փաստացիորեն փետվարի 28-ին ներիկայացվում է նախագիծ, որով առաջարվում է հունվարի 1-ի ժամկետը երկարացնել մինչև 2025 թ. հունվարի 1։ Բայց դրա անհրաժեշտությունը ճշտվել էր արդեն 2023 թ. օգոստոսին»։
«Ինչքա՞ն կարելի է նման վերաբերմունք ցուցաբերել Ազգային ժողովի նկատմամբ, ինչո՞ւ չեք հարցնում՝ ով էր այս սխալի պատասխանատուն, ինչքա՞ն կարելի է բերածը դակել»,- ասաց Ա. Կյուրեղյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան