«ՌԻՏ » ՍՊԸ-ն ցանկանում է վճարել յուրաքանչյուր քմ հողի համար ընդամենը 300 դրամ, սա զավեշտալի գումար է. Գառնիկ Դանիելյանը
«Ինձ են դիմել Արագածոտնի մարզի Վարդենուտ գյուղի բնակիչները՝ հայտնելով, որ իրենց տարածքներից շուրջ 115 հա հանրային գերակա շահ է ճանաչվել, և «ՌԻՏ » ՍՊԸ-ն ցանկանում է վճարել յուրաքանչյուր քմ-ի համար ընդամենը 300 դրամ։ Սա զավեշտալի գումար է․ տեղյա՞կ եք արդյոք խնդրից»,-ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:
Դանիելյանի խոսքվ, «ՌԻՏ» ՍՊԸ-ն ցանկանում է այդտեղ կառուցել լեռնադահուկային համալիր և բնակիչներին խոստացել է 7 տարվա ընթացքում այդ մարդկանց ընդունել աշխատանքի, բայց բնակիչները վրդովված են, քանի որ 300 դրամը ծիծաղելի գումար է, որը պետք է վճարվի ընկերության կողմից։
«Գյուղի 50-60 %-ն այդտեղ ունի հողատարածքներ: Բնակիչները այդ հարց բարձրաձայնել են տարբեր ատյաններում, ստացել խոստումներ, որ այն լուծվելու է, սակայն ոչ մի պատասխան մինչ օրս չեն ստացել»,-ասաց նա:
Դանիելյանը հարցրեց, թե Նիկոլ Փաշինյանը հանդիպե՞լ է բնակիչների հետ, ճի՞շտ է համարում, որ օտարերկրյա ներդնողը այքան ցածր գումարով հող է վերցնում ՀՀ քաղաքացիներից։
«Ես առաջին անգամ եմ այդ մասին լսում, և այդ հարցը անարձագանք չի մնա», պատասխանեց Նիկոլ Փաշինյանը և հույս հայտնեց այդ հարցով կզբաղվի Էկոնմիկայի նախարարությունը, և հանձնարարեց նախարաի պաշտոնակատարին զբաղվել այդ հարցով։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան