5 տարիների ընթացքում մատակարարները ենթարկվել են 163 մլն դրամի չափով տույժերի, նաև 586 մլն դրամ՝ ինքնաշխատ եղանակով. Բաղրամյան
«Շուկայի մեկնարկից ի վեր Վրաստանից ներկրվել է շուրջ 180 մլն կվ/ժ, իսկ արտահանվել` 510 մլն կվ/ժ, ինչը շուրջ 10 անգամ գերազանցում է շուկայի մեկնարկին նախորդած 10 տարիների միջին տարեկան ցուցանիշը»,-ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Գարեգին Բաղրամյանը՝ ներկայացնելով նախորդ տարիներին իր ղեկավարած հանձնաժողովի աշխատանքի արդյունքները։
Նրա խոսքով՝ միջպետական առևտրի ներուժը հնարավոր կլինի ամբողջությամբ օգտագործել Հայաստան-Վրաստան նոր ենթակառուցվածքի գործարկման արդյունքում»:
«Վերջին 5 տարիների ընթացքում մատակարար ընկերությունները մեր մոնիթորինգների ընթացքում ենթարկվել են 163 մլն դրամի չափով տույժերի և 586 մլն դրամ ինքնաշխատ եղանակով են վճարվել սպառողներին, որպես տույժ»,-ասաց Բաղրամյանը։
Գարեգին Բաղրամյան ասաց, որ նախատեսվում է հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին օրենքի վերանայում, էներգետիկայի, վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետության մասին, ինչպես նաև գազամատակարարման մասին լիովին նոր օրենքների ընդունում, էլեկտրոնային հաղորդակցության մասին օրենքի վերանայում:
Նրա խոսքով, ջրային համակարգի մասով նախատեսվում է լավարկել վարձակալության պայմանագիրը, այդ թվում՝ վերանայել սպասարկման որակի բարելավման, մաքրման կայանների շահագործման վերաբերյալ քաղաքականությունները, ինչպես նաև առաջիկա 2-3 տարվա ընթացքում բնակավայրերի առնվազն 80 %-ում հասանելի կլինի բոլոր երեք օպերատորների փոխադարձ ներթափանցելի 4G ծածկույթ: Երևանում, Գյումրիում և Վանաձորում կներդրվի շարժական լայնաշերտ 5G կապի ցանց:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան