Ես, որպես դատավոր, դեմ եմ եղել դատական բարեփոխումներին ուղղված և ընդունված օրենքներին.ՍԴ անդամի թեկնածու Դավիթ Բալայան
«Իրողություն է, որ 2018 թվականին Հայաստանում տեղի է ունեցել հեղափոխություն, ժողովրդի կամքով տեղի է ունեցել իշխանափոխութուն, որևէ մեկը չի կարող կասկածի տակ դնել, որ ընտրությունները կեղծվել են»,-ԱԺ-ում հայտարարեց Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար Դատավորների ընդհանուր ժողովի առաջադրած Դավիթ Բալայանը։
ՍԴ դատավորի թեկնածուն արձագանքեց ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի հարցին, թե Բալայանն ինչպես է վերբերում 2018 թվականի իշխանափոխությանը։
Անդրադառնալով Սահմանադրական փոփոխությանը, որով ՍԴ 4 անդամ զրկվեց լիազորությունից, իսկ նախագահը՝ նախագահությունից՝ Բալայանն ասաց, որ ընդունում է Եվրադատարանի որոշումն, ըստ որի, ՍԴ անդամները չեն կարող օգտվել ՀՀ-ում դատավորների դատական պաշտպանության իրավունքից, և, որ տեղի ուենցած փոփոխությունները միտված են եղել Հայաստանում ժողովրդավարության հաստատմանը։
«Ես՝ որեպես դատավոր և քաղաքացի չեմ կարող հաշվի չնստել Եվրոպական դատարանի որոշման հետ, հետևաբար, ինչպես իմ, այնպես էլ բոլորի համար այդ որոշումը վերջնական է և լեգիտիմ է այն փոփոխությունը, որը կատարվել է, որևէ մեկի կողմից չի կարող վիճարկվել։
Ես, որպես դատավոր, դեմ եմ եղել դատական բարեփոխումներին ուղղված և ընդունված օրենքներին և, որպես դատավոր, իրավունք եմ ունեցել արտահայտել այդ կարծիքը և դատավորի չեզոքությունն ինձ չի արգելել այդ կարծիքն արտահայտելու, քնաի որ օրենսդրական փոփոխությունները վերաբերելու են հենց դատական համակարգին»,-ասաց Բալայանը։
Նա բացատրեց, որ ԲԴԽ-ն, որը դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ է իրականացնում, պետք է հիմնականում բաղկացած լինի դատավոներից, նրանց ձայնը պետք է գերակա լինի, իսկ նոր ընդունված օրենքով այն բաղկացած է 5 գիտնականից և 5 դատավորից և ինքը դեմ եմ եղել այդ հավասարեցմանը, քնաի որ որոշումն ընդունվում է ԲԴԽ 7 անդամների միջոցով։
«Այն իսնտիտուցիոնալ խնդիր է և միտված չէ դատավորի անկախության ապահովմանը»,-ասաց Դավիթ Բալայանը։
Հարակից հրապարակումներ`
- Նախագահն իր աշխատակազմում աշխատող Հովակիմ Հովակիմյանին առաջադրեց ՍԴ անդամի պաշտոնում
- «Ժողովուրդ». ՍԴ անդամներից 9-ից 4-ը քննելու են մի դիմում, որն անմիջականորեն հենց իրենց է վերաբերում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան