«Հայոց պատմության» 7-րդ դասարանի դասագիրքը մնում է շրջանառության մեջ. Անդրեասյան
««Հայոց պատմության» 7-րդ դասարանի դասագիրքը շրջանառությունից հանելու մասին որևէ խոսք չկա»,-ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամին հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նա նշեց, որ ներկայացված դիտարկումները և կարծիքները, որոնք ստացվել են, շրջանառությունից հանելու հիմք չեն պարունակում։
«Դասագիրքը մնում է շրջանառության մեջ և դրանում պետք է կարգավորվեն բոլոր այն խնդիրները, որոնք բարձրացված են, և մենք բոլոր անհրաժեշտ փուլերով անցել ենք»,-ասաց Անդրեասյանը։
ԿԳՄՍ նախարարը նշեց, որ գործող դասագրքերում թռուցիկ ուսումնասիրությամբ180-ից ավելի սխալ են հայտնաբերել։
«Դա դասագիրք է, որով տարիներ շարունակ սովորել են մեր դպրոցներում, և ես խոսում են գիտական սխալների ու անճշտությունների մասին, հետևաբար, թողնում եմ ձեզ՝ մտածելու, թե այս հանրային աղմուկն ինչքանով է հիմնավոր և ինչքանով է ուղղորդված»,-ասաց նա։
Ինչ վերաբերում է ԿԳՄՍ նախարարության դեմ ներկայացված դատական հայցին, Ժաննա Անդրեասյանը նշեց. «Ես ողջունում եմ, իրավական պետություն ենք, ուղղակի ինձ համար մի փոքր բարդ է հասկանալ՝ ինչպես է դատարանը վճռելու Մովսես Խորենացին առասպելներ օգտագործե՞լ է իր պատմության մեջ թե՞ ոչ, բայց սա արդեն մեր տիրույթում չէ»։
Հարակից հրապարակումներ`
- 7-րդ դասարանի երեխաների ծնողները դատի են տվել Ժաննա Անդրեասյանին
- «Հայոց պատմության» 7-րդ դասարանի դասագրքում բացահայտ կեղծված է պատմությունը. Սամվել Պողոսյան
- Որոշ նոր դասագրքերի էլեկտրոնային տարբերակներում շտկումներ են արվել
- Պատմաբանի ղեկավարած բաժինը փակում են՝ «Հայոց պատմություն» դասագիրքը քննադատելու համար․ Զաքարիա Բաղումյան
- Պ.գ.թ. Արման Մալոյանը ներկայացրել է «Հայոց պատմություն» 7-րդ դասագրքում նոր սխալներ և վրիպումներ
- «Խոտանել խեղաթյուրված դասագիրքը» նախաձեռնող խումբն ակցիա է անում ԿԳՄՍՆ դիմաց՝ պահանջելով նախարարի հրաժարականը
- Ինչպե՞ս է պատահում, որ այսօր լակոտների է տրվում դասագիրք գրելու պատասխանատու գործը. Հակոբ Ավետիքյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան