Լիլիթ Գալստյանի առաջարկով՝ գործադիր և օրենսդիր մարմինի անդամները հարգեցին Նիկոլայ Ռիժկովի հիշատակը
Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատախանի ժամանակ մի քանի հարց հնչելուց հետ, երբ հերթը հասավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանին, առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել ԽՍՀՄ կառավարության նախկին ղեկավար, Հայաստանի ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովի հիշատակը։
Հիշեցնենք, որ 95 տարեկանում մահացել է ԽՍՀՄ կառավարության նախկին ղեկավար Նիկոլայ Ռիժկովը:
1988 թվականի դեկտեմբերի 7-ին նշանակվել է Սպիտակի երկրաշարժի հետևանքների վերացման աշխատանքները ԽՍՀՄ մասշտաբով համադրելու և տուժածներին օգնություն ցույց տալու համար ստեղծված ԽՄԿԿ ԿԿ քաղբյուրոյի հանձնաժողովի նախագահ։ Եղել է աղետից տուժած վայրերում, հսկայական կազմակերպչական աշխատանք կատարել բնակչությանն անհետաձգելի օգնություն ցույց տալու, ավերված քաղաքներն ու գյուղերը վերականգնելու ուղղությամբ։
Գյումրիում տեղադրված է Ռիժկովի հուշատախտակը՝ դիմաքանդակով, Սպիտակում՝ կիսանդրին։ 2008 թվականի դեկտեմբերի 5-ին արժանացել է «Հայաստանի ազգային հերոս» Հայաստանի բարձրագույն կոչման։
Հարակից հրապարակումներ`
- Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Նիկոլայ Ռիժկովի մահվան կապակցությամբ
- Մահացել է ՀՀ Ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովը