ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը ցավակցություն է հայտնել Նիկոլայ Ռիժկովի մահվան կապակցությամբ
ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը ցավակցություն է հայտնել ՀՀ ազգային հերոս, ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահ Նիկոլայ Ռիժկովի մահվան կապակցությամբ․
«Կյանքից հեռացավ բարոյական բարձր արժեքների և հոգեկան վիթխարի ջերմության մի մարդ, ով իր ստեղծարար աշխատանքով և նվիրումով իրավամբ ձեռք բերեց համաժողովրդական հարգանք և անբեկանելի հեղինակություն ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանում, որտեղ նրան ճանաչեցին և սիրեցին` որպես մեր երկրի համար ամենածանր պահին՝ Սպիտակի երկրաշարժի հետևանքների դեմ պայքարի ժամանակ օգնության ձեռք մեկնած հայ ժողովրդի իսկական բարեկամ:
Նիկոլայ Իվանովիչի պայծառ հիշատակը հավերժ կմնա մեր սրտերում»։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյանը ցավակցել է ՀՀ ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովի մահվան կապակցությամբ
- «ՌԻՏ » ՍՊԸ-ն ցանկանում է վճարել յուրաքանչյուր քմ հողի համար ընդամենը 300 դրամ, սա զավեշտալի գումար է. Գառնիկ Դանիելյանը
- Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Նիկոլայ Ռիժկովի մահվան կապակցությամբ