Ինչպես է Հայաստանի ԱԷԿ-ում կանխվել «առաջին Չեռնոբիլը»
1986 թվականի ապրիլի 26-ին Ուկրաինայում գտնվող Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի չորրորդ էներգաբլոկում տեղի ունեցավ վթար։ Ռեակտորի այրումից առաջացած ամպը օդի մեջ տարածեց է բազմաթիվ ռադիոակտիվ նյութեր, և առաջին հերթին յոդի և ցեզիումի ռադիոնուկլիդներ՝ մեծամասնությամբ Եվրոպայի տարածքում։ Ամենամեծ քանակությամբ ռադիոակտիվ տեղումներ դիտվել են Խորհրդային Միության տարածքում, որը գտնվում էր ռեակտորի մոտակայքում՝ Բելառուսի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի տարածքներում։
Չեռնոբիլի վթարը մարդկության պատմության մեջ մտավ որպես միջուկային խոշորագույն աղետներից մեկը։
Քչերը գիտեն, որ Չեռնոբիլի աղետից 4 տարի առաջ նույնանման աղետի առաջ է կանգնած եղել նաև Հայաստանի ԱԷԿ-ը, որը սակայան հաջողվել է կանխել։
Panorama.am-ը զրուցեց էներգետիկ փորձագետ, Հայաստանի էներգետիկայի նախարարի նախկին տեղակալ Էդվարդ Արզումանյանի հետ, որի եղբոր՝ ՀԱԷԿ-ի նախկին գլխավոր ինժեներ Վիլեն Արզումանյանի(1926-2004 թ.) շնորհիվ է հնարավոր եղել կանխել աղետը։
«1972 թվականին, երբ ՀԱԷկ-ը նոր էր սկսել կառուցվել, նոր էր մոնտաժվում, եղբայրս Հրազդանի հիդրոկայանների ցանցի գլխավոր ինժեներն էր և տեղափոխվեց ՀԱԷԿ՝ որպես գլխավոր ինժեներ։ 1976 թվականին գործարկվեց ատոմակայանի առաջին բլոկը, և սկսել էր կառուցվել երկորդ բլոկը։
1978 թվականին Խորհրդային Միությունը նրան ուղարկեց Բուլղարիա, որտեղ ատոմակայան էր կառուցվում և այնտեղ գլխավոր ինժեներն էր։ 1981 թվականին, Բուլղարիայում գործարկելով առաջին բլոկը, Վիլենը վերադարձավ Հայաստան։ Նույն թվականի վերջում նրան նշանակեցին ՀԱԷԿ-ի գլխավոր ինժեների տեղակալ և 1982 թվականի հոկտերմբերի 13-ին միջադեպը եղավ, որի ժամանակ նա փրկեց մեր ատոմակայանն «առաջին Չեռնոբիլը» լինելուց։
Ատոմակայանում ստորերկրյա ջրերից վերցվող ջուրը 6 կվ հզորությամբ պոմպերով ուղարկնվում է հովացման աշտարակ։ Այդ օրը, առավոտյան պոմպերը դադարել են գործել, խափանում է եղել։ Հետագայում պարզվել է, որ պոմպերը սնուցող մալուխների վրա կարճ միացում էր եղել։
Քանի որ ջրի մղումը չկար, ռեակտորի հովացումը կանգնել էր, ջերմաստիճանը բարձրացել էր 400 աստիճանից։ Ռեակտորում հովացումը չկար և ռադիոակտիվությունը բարձրացել էր 90 աստիճանից բարձր։ Ատոմակայանի աշխատակիցները վախեցել և ատոմակայանի ցանկապատից դուսր էին եկել։
Եղբայս այդ ժամին ՀԽՀ ԿԿ կենտրոնական կոմիտեում է եղել, որտեղ տեղեկանալով միջադեպի մասին, ղեկավար կազմի հետ եկել է ատոմակայան։ Նա վազել է ներս՝ ռեակտորի մոտ, տեսել է մալուխների վիճակը և հասկացել, որ ոչ մի տեղից հոսանք չի կարող հասցնել։
Վիլենը մոնտաժ անողներից բերում է 6 կվ հզորության համապատասխան երկրորդ մալուխը, այն էլեկտրական ենթակայանից միացնում են պոմպերին։ Նա պատմում էր, որ երբ հոսանքը միացրել են, սկզբից պոմպերը հակառակ ուղղությամբ են աշխատել։ Այնուհետև փոխել են մալուխների միացան ֆազերը և ռեակտորը սկսել է հովանալ։ Եղբայրս երբ տեսել է, որ ռադիոակտիվությունը արդեն նվազում է, նյրադային գերլարվածությունից ուշաթափվել է։
Այդ օրը երեկոյան Մոսկվայից Երևան է ժամանում ատոմակայանների մասնագետների խումբ, բայց նրանց խնդիրն արդեն լինում է միայն վթարի պատճառների բացահայտումը և գույքագերում՝ ոչ թե կանխումը»,-պատմեց Էդվարդ Արզումանյանը։
Հարակից հրապարակումներ`
- Կառուցելով խոշոր հզորությունների ատոմակայան, մենք տարածաշրջանում կպահպանենք մեր կարգավիճակը. Վահե Դավթյան
- Մենք մեգանախագիծ ունենք իրականացնելու. Փաշինյանը՝ ատոմակայանի կառուցման մասին
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան