ՀՀ ԱԳՆ-ն այսօր՝ փետրվարի 28-ին, բողոքի հայտագիր է հղել ռուս գործընկերներին.Մխիթար Հայրապետյան
«ՀՀ ԱԳՆ-ն այսօր՝ փետրվարի 28-ին, բողոքի հայտագիր է հղել ռուս գործընկերներին՝ հեռահաղորդակցության ոլորտում ՀՀ-ի և ՌԴ-ի միջև առկա միջպետական համաձայնագրի հոդվածի դրույթների խախտման համար»,-այդ մասին այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը՝ պատասխանելով ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանի հարցին, թե ի՞նչ միջոցներ է ձեռնարկում նախարարությունը ռուսական հեռուստաալիքներով Հայաստանի նկատմամբ հնչող վիրավորական արտահայտությունները բացառելու համար։
«Երևանում անցկացվել են կոնսուլտացիաներ, արձանագրված խախտումները փոխանցվել են ռուս գործընկերներին։ Սակայն միայն այն, որ երկու ամիս այդօրինակ խախտումները կրկնվում են, խոսում է այն մասին, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև գործող միջպետական համաձայնագիրը լրամշակելու կամ խմբագրելու անհրաժեշտություն ունի»,- հայտարարեց Հայրապետյանը ։
Նա տեղեկացրեց, որ նախարարությունը փետրվարի 26-ին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովից ստացել եէ գրություն, որտեղ արձանագրված են եղել այդ խախտումները, իսկ հաջորդ օրը ԲՏԱ նախարարությունում անցկացվել են խորհրդակցություններ, որոնց արդյունքում արձնագրվել է, որ այդ խախտումները տեղի են ունեցել, մասնավորապես, խախտվել են 5-րդ հոդվածի մի քանի դրույթներ և ՀՀ ԱԳՆ-ն դիմել է ՌԴ-ին։
Նախարարը հայտնեց, որ ինքն էլ իր կողմից դիմել է իր ռուս գործընկերոջը և գտնում է, որ այդ համաձայնագիրը պետք է վերանայվի, եթե կրկնվեն նման դեպքերը։
Հարակից հրապարակումներ`
- Անգամ այդ սկուտեր քշող հնդիկներն ՊԵԿ-ի նշած 1106-ից նվազագույնը մի տաս անգամ շատ են. Արթուր Խաչատրյան
- «ՌԻՏ » ՍՊԸ-ն ցանկանում է վճարել յուրաքանչյուր քմ հողի համար ընդամենը 300 դրամ, սա զավեշտալի գումար է. Գառնիկ Դանիելյանը
- Ինչքա՞ն կարելի է կառավարությունը թափթփցած որոշումներ բերի, դուք էլ դակեք. Արմենուհի Կյուրեղյան
- Օպտիմալացման գործընթացի անվան ներքո փակվում են սահմանամերձ համայնքների գերատեսչությունները. Գառնիկ Դանիելյան
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին