Արդյո՞ք Երևանում առկա փոսերը պաշտպանական, ինժիներական կառույցներ են՝ խրամատներ. Մհեր Սահակյան
«Եթե պետական գաղտնիք չէ, խնդրում եմ պատասխանել արդյո՞ք Երևան քաղաքում առկա փոսերը պաշտպանական, ինժիներական կառույցներ են՝ խրամատներ, թե հերթական անգամ քաղաքապետարանի կողմից դրսևորած անպատասխանատու և անբարեխիղճ վարքագիծ»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հարց հնչեցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր ը։
Նա հայտարարեց, թե չի կողմնորոշվում ում հարցը տա՝ պաշտպանության, ՏԿԵ նախարարներին, թե նրանց նշանակողին։
Սահակյանը հայտնեց, որ ամեն օր փոսերի հետ կապված բողոքներ է ստանում, ինքը նույնպես Երևանում ապրելով տեսնում է այդ խնդիրները։
«Խնդրում եմ, ասեք, արդյոք կառավարության կողմից որևէ վերահսկողություն իրականացվում է այս հարցերի շուրջ, թե՝ ոչ»:
Ալեն Սիմոնյանը, կառավարության հետ ճշտելուց հետո, խնդրեց հարցը գրավոր ներկայացնել, որպեսզի քաղաքապետարանի ներկայացուցիչն էլ ներգրավվի պատասխանի ներկայացման գործընթացին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան