Ներքին Հանդում ռուս սահմանապահների ներկայության մանդատ և պայմանագիր գոյություն չունի. Նիկոլ Փաշինյան
«Ռուսաստանի սահմանապահ զորքերն Ներքին Հանդում կանգնած են ինչ մանդատով, իրավական ինչ պայմանագրի վրա, կոնկրետ ինչ պատասխանատվություն ունեն և եթե հնչեցվում է հայտարարություն, որ ՌԴ խաղաղապահները չկարաղացան կանխել, արդյոք այն նշանակում է, որ ունեին նման պարտավորություն և չկարողացան կանխել»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այդ դեպքում ռուս սահմանապահների ներկայության մանդատ և պայմանագիր գոյություն չունի։
«Այսինքն՝ կառավարությունը ՌԴ-ին և ԵՄ-ին կանգնեցնում է այնտեղ, մեջտեղից դուրս է գալիս և ասում՝ իրար հետ պայմանավորվեք, իսկ պետությունն այստեղ գործառույթ ունի՞, թե՞ չունի։ Կառավարությունը այստեղ որտե՞ղ է, պետությունը կա՞, թե՞ չկա։ Միայն Ներքին Հանդով կարելի է հասկանալ, թե ինչպես է այս կառավարությունն աշխարհաքաղաքական տարբեր կենտրոնների բախումը բերում, հասցնում մեր երկրի տարածք»,-ասաց ն պատգամավորը։
Փաշինյանն ասաց, թե «շատ իրադրություններ կան, որոնք ՀՀ-Ադրբեջան սահմանին գուցե սպոնտան են ձևավորվել՝ հայտնի իրադարություների բերումով»։
«Սա նշանակում է, որ ռուս սահմանապահներն այնտեղ որևէ անվտանգային գործառույթ չեն կարող իրականացնել։ Ենթադրվում է, որ սրանից պետք է արվի համապատասխան ենթադրություն»,-ասաց Փաշինյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան