Ռոստելեկոմն աջակցում է Մեղրիում մանկական վերականգնողական ծառայությունների մատուցման նախագծին
Կարևորելով սոցիալական ոլորտի նախագծերի դերը՝ Ռոստելեկոմ Հայաստանը հանգանակել է 3 մլն ՀՀ դրամ «Արաբկիր» Միացյալ մանկական բարեգործական հիմնադրամին՝ Մեղրիի Տարածաշրջանային Բժշկական Կենտրոնում երեխայի զարգացման և վերականգնման ծառայություններ ներդնելու աշխատանքներ իրականցնելու համար։
Մեղրիի տարածաշրջանում մանկական ազգաբնակչության թիվը կազմում է 2500 երեխա, որից 200-250-ն ունեն զարգացման տարբեր խանգարումներ:
Ծրագրի շրջանակում նախատեսվում է Մեղրիի ՏՄԿ-ի տարածքում կատարել շին-վերանորոգման աշխատանքներ, կահավորում՝ ստեղծելով պայմաններ համապատասխան բուժօգնություն տրամադրելու համար, ինչպես նաև իրականացնել մասնագետների վերապատրաստում։
«Ուրախ ենք տեղեկացնել, որ Ռոստելեկոմ Հայաստանը կրկին անգամ ներգրավված է մի շատ կարևոր սոցիալական նախագծում՝ զարգացման խնդիրներ ունեցող երեխաների բուժօգնությանն օժանդակելու համար։
Այս նախագիծը մեծ արձագանք գտավ մեզ մոտ, քանի որ դրա իրականացման արդյունքում Մեղրիի, Ագարակի և տարածաշրջանի գյուղերի երեխաները կօգտվեն վերականգնողական բազմապրոֆիլ ծառայություններից:
Ուրախ ենք, որ ծրագիրը բարձր է գնահատվել նաև ՀՀ Առողջապահության նախարարության կողմից, որը պատրաստակամություն է հայտնել իրականացնել վերականգնողական ծառայությունների փոխհատուցումը պետական պատվերի շրջանակներում» - նշեց Ռոստելեկոմ Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը:
Ծրագրի շինարարական աշխատանքներն արդեն մեկնարկել են, իսկ ավարտը նախատեսվում է 2024թ-ի գարնանը: Ծառայությունների մատուցման աշխատանքները կսկսվեն 2024թ-ի աշնանը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան