Ադրբեջանը կեղծ արտահոսք է կազմակերպել, թե Հայաստանը Ֆրանսիայի հետ իր դեմ ագրեսիա են նախապատրաստում. Տիգրան Աբրահամյան
«Ադրբեջանն իր հիմնական քարոզչական միջոցներից մեկով կեղծ արտահոսք է կազմակերպել, առ այն, որ Հայաստանը Ֆրանսիայի և արտատարածաշրջանային այլ ուժերի հետ միասին Ադրբեջանի դեմ ագրեսիա է նախապատրաստում, որի նպատակը, ըստ այդ կեզծ թեզի, առաջնագծի մի քանի ուղղություններով կարևոր բարձունքների նկատմամբ վերահսկողության հասնելն է»,-ԱԺ-ում կազմակարեպված ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Տիգրան Աբրահամյանը։
Նա ասաց, որ Ադրբեջանը պնդում է, որ Հայաստանի կողմից այդ նախապատրաստումն արտահայտվում է հրադադարի ռեժիմների խախտումներով, որոնց վերաբերյալ Ադրբեջանը կեղծ տեղեկատվություն էր տարածել, ինչպես նաև սահմանային ուղղություններից մեկում ԱԹՍ-ի հետ կապված կեղծ տեղեկատվությունը։
«Ադրբեջանի տարածած այս տեղեկատվությունն իրականում ոչ մի կապ չունեն իրականության հետ, բայց այն խնդրահարույց է մեկ այլ հանգամանք հաշվի առնելով։ Տպավորություն ունեմ, որ Ադրբեջանը գործողություններ իրականացնելու որոշակի նախապատրաստություն է տեսնում և ինչպես նախկին դեպքերում էր, ի սկզբանե փորձում է որպես ագրեսոր ճանաչել Հայաստանի Հանրապետությանը, որպեսզի հետագայում իր գործողությունները որակի որպես կանխարգելիչ կամ զսպիչ»,-հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը։
Աբրահամյանը նկատեց, որ այս ամենը տեղի է ունենում այն դեպքում, երբ բանկցային գործընթացում բարդ իրավիճակ է՝ չնայած Մյունխենում տեղի է ունեցել երկրների ղեկավարների մակարդակով հանդիպում և վերջիններս հանձնարարություն են իջեցրել ԱԳ նախարարներին շարունակելու հանդիպումները, բայց իրականության մեջ այդ գործընթացում լուրջ դինամիկա չկա։
Պատգամավորը չբացառեց, որ Ադրբեջանը ցանկանում է գնալ որոշակի սադրանքների և դրա պատասխանատվությունը փորձում է ուղղել Հայաստանի վրա։
«Պատահական չէ նաև Ֆրանսիայի հիշատակումը, քնաի որ այնտեղից հնչող քաղաքական հայտարարություններից, և ֆրանսիայից մատակարարվող զենքի, կամ դրա համատեքստի մասով տեսանելի է, որ Ադրբեջանը բավականին սուր է արձագանքում այդ տեղեկություններին՝ փորձելով թիրախավորել Ֆրանսիային։ Այս իրավիճակում պատահական չէ, որ որպեսզի ցույց տա, թե այն «ագրեսիան», որը Հայաստանն ուզում է իրականացնել, դրա հետևում կանգնած է նաև Ֆրանսիան»,-ասաց պատգամավորը
Նրա խոսքով Միրզոյան-Բայրամով հանդիպումից բանակցային գործընթացի մասով լուրջ ակնկալիքներ չկան։
«Մյուս կողմից էլ, եթե Ադրևբեջանը սադրանքի, կամ էսակալացիայի նմանվող որևէ գործընթացի պետք է գնա, ապա ի սկզբանե չի ցույց տալու, որ դրան գնալու է, ինչպես նախկինում է եղել փորձելու է նման հանդիպումներով խաղաղության դրոշի ներքո ներկայացնել, որտեղ հիմնական մեղավորը կարգվելու է Հայաստանին»,- ասաց Տիգրան Աբրահամյանը։
Նա հայտարարեց, որ շատ կարևոր է հենց այս փուլում միջազգայի դերակատար գործընկերների հետ աշխատելը և ադրբեջանական գործողությունները կանխելը։
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Աբրահամյան. Տպավորություն ունեմ, որ հատուկ ընտրված անձինքն ամեն ինչ անում են Հայաստանի համար կարևոր ռազմական գնումների թեման տանել աշխարհաքաղաքական դիմակայությունների դաշտ
- Տիգրան Աբրահամյան. Այսօր հերոսի հայրը ծանր վիճակում հիվանդանոցում է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան