Երևանում «Land Rover»-ով վրաերթի են ենթարկել պապ ու թոռանը․ վերջինները տեղափոխվել են հիվանդանոց
Փետրվարի 27-ին ժամը 17։30-ի սահմաններում Երևանի բնակիչ 34-ամյա Նարե Պ․-ն իր վարած «Land Rover» մակնիշի ավտոմեքենայով Սեբաստիա և Տիչինա փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչներ 50-ամյա Սերգեյ Հ․-ին և անչափահաս Միշել Հ․-ին, ում տարիքը պարզվում է։ Այդ մասին հատնում է shamshyan.com-ը։
Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն ու մինչ բժիշկների օպերատիվ ժամանումը, քաղաքացիների հետ օգնություն է ցուցաբերել վրաերթի ենթարկվածներին, ապա ժամանած բժիշկները վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները ասում էին, որ վրաերթի ենթարկվածները պապ ու թոռ են։
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ քաղաքացին Volkswagen-ով 13-ամյա տղայի է վրաերթի ենթարկել
- Երևանում MAN մակնիշի ավտոբուսը վրաերթի է ենթարկել 82-ամյա կնոջը