Հայաստանի իշխանությունը գնում է երկու հզոր կենտրոնների հետ ուղիղ առճակատման. Աբրահամ Գասպարյան
«Քաղաքական աշխարհը գնում է ռազմատնտեսական և անվտանգային գոտիների վերաբաժանման՝ Եվրասիա, Մերձավոր Արևելք, Հարավային Կովկաս, առաջիկայում չի բացառվում նաև կենտրոն, միջինասիական տարածաշրջան»,- «ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնության՝ «Անկախության հռչակագրի կարևորության» թեմայով կազմակերպած համաժողովին ասաց «Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն-հիմնադրամի ղեկավար Աբրահամ Գասպարյանը։
Ըստ նրա, Հայաստանի շուրջ ստեղծված պայթյունավտանգ վիճակից հնարավորինս քիչ կորուստներով դուրս գալու հնարավորությունները չափելի չեն։ Ա. Գասպարյանի խոսքով, գործող իշխանության անկարողությունը, որոշումների ընդունման համաշխարհային և ռեգիոնալ կենտրոնների հետ արկածախնդիր դիվանագիտական քայլերը, պոտենցիալ դաշնակիցներին սադրելու կործանարար քայլերը վիճարկելի են դարձել Հայաստանի և հայ ժողովրդի անվտանգության ապահովման հնարավորությունը։
«Թվացյալ ինքնիշխանության կրճոնների պահպանման շղարշի ներքո Հայաստանի իշխանությունը գնում է ռազմավարական կենսունակ շահեր ունեցող երկու հզոր կենտրոնների հետ ուղիղ առճակատման, որի հետևանքը լինելու է Թեհրանի և Մոսկվայի չմիջամտությունը ադրբեջանական հերթական ագրեսիային կամ սանձազերծած պատերազմին»,- ասաց նա։
Մանարասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Վազգեն Մանուկյան. Ես ուզում եմ հասկանալ՝ նոր հռչակագրի նախաբանը ո՞րը պետք է լինի
- Գևորգ Դանիելյան. Մենք հայտնվել ենք ոչ թե փակուղում, այլ ծուղակում
- Արամ Մանուկյան. Անկախության հռչակագիրը ծննդական է, կոնդակ է երկիր ստեղծելու մասին
- Աշոտ Ղուլյան. Արցախի կորուստը ցույց է տվել մեր ժամանակների քաղաքական էլիտաների մտածողության սնանկությունն
- Բագրատ Սրբազան. Մենք ապրում ենք անպատվության ու գողացված ուրախության ժամանակներում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան