Տպավորություն է, որ այդ տղան՝ Նիկոլ Փաշինյանը, ռուսական ռուլետկա է խաղում․ Արամ Սարգսյան
«Ինձ մոտ տպավորություն է, որ այդ տղան՝ Նիկոլ Փաշինյանը, ռուսական ռուլետկա է խաղում։ Մի փամփուշտ գցել է ռևոլվերի բառաբանի մեջ, պտտացնում է ու քունքին դնում՝ ինքը կզոհվի,թե՞ Հայաստանը։ Իր ճակատագիրն իրենն է, բայց մերը մեր ձեռքերում է։ Մենք պարտավոր ենք մեր հայրենիքն ու պետությունը փրկել»,- Ազատության հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքին ասաց «Միասին» շարժման համակարգող Արամ Սարգսյանը։
Քաղաքական գործիչը նշում է, որ պետք էր սկսել իմպիչմետ, սակայն դեռևս չունենք ճնշում ԱԺ մեծամասնության վրա, հետևաբար այդ գործընթացը հիմա սկսելը կնշանակի պարտություն։
«Այստեղ պետք է հավաքվի այնքան ժողովուրդ, որն իր կամքը կթելադրի նրանց։ Ուրիշ ելք չկա։ Մի ժամանակ այս անձի հոգևոր հայրը՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, մեզ ասում էր ՝ 200 հազար մարդ բերեք դեմք կանգնեցրեք ես կհեռանամ։ Հետո երկու մարդ մտան իր կաբինետ, սուս ու փուս ստորագրեց ու հեռացավ։ Հիմա այս տղային ուզում եմ ասել ՝ մի սպասի դրան։ Անպայման գնալու ես դատարան, պետք է պատասխան տալ կորուստնների համար՝ կամ ուղեղի պակասի կամ այլ պակասի պատճառով է, բայց մեղքն իրենն է։ Դու ես ղեկավարը, դու ես պատասխանատուն»,- հայտարարեց Սարգսյանը։
Նա նաև հավաքվածներին տեղեկացրեց, որ խորհրդարանական երկու ուժերի հետ եղել է հանդիպում, որոնք համակարծիք են նպատականին միասնական ուժերով հասնելուն։
«Անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ։ Այսօր մենք ունենք սուպեր վարչապետության մի այսպիսի մարմին՝ ինքն է ամեն ինչ որոշում, միայնակ։ Կարծում ենք պետք է բաշխում լինի երեք թևերի միջև։ Նախագահական ինստիտուտը պետք է լինի իսկական նախագահական։ Այսօր այդ մարդն ո՞վ է, մի հատ դակիչ, ուրիշ ոչինչ չի անում։ Այս մարդը պետք է հեռանա նույնպես, նույնը պետք է լինի ԱԺ-ում»,- իր խոսքում նշեց Արամ Սարգսյանն ու հավելեց․
«ՀՀ-ը իր պատմության մեջ իր վտանգավոր ժամանակաշրջանն է ապրում։ Մենք պատասխանատու ենք մեր սերունդների առջև։ Մեզ պետք են երիտասարդները, ապագան նրանցն է։ Մենք պետք է վերադարձնենք Արցախը, եթե Արցախը չլինի, Հայաստան չի՛ լինելու»։
Ներկաները սկսեցինվանկարկել՝ Արցախ, Արցախ։
Այնուհետև Արամ Սարգսյանը հայտարարեց հաջորդ հանրահավաքի օրը՝ մարտի 13-ին, ժամը 18։00-ին, Ազատության հրապարակում։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան