Իշխանությունը փորձում է հերթական արշավանքը կազմակերպել դատավորների նկատմամբ. Մինասյան
«Երեկ տեղի ունեցավ Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցի քվեարկությունը, որտեղ քաղաքական մեծամասնությունը, միջազգային ասպարեզին անհայտ նորարութույան դրսևորման արատավոր լավագույն փորձով, բոյկոտեց այդ ընտրությունը»,-Ազգային ժողովում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ դատավորների ընդհանուր ժողովը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղում ընտրելու համար առաջարկել էր Դավիթ Բալայանի թեկնածությունը: Երեկ կազմակերպված փակ գաղտնի քվերակությանը մասնակցել են ԱԺ 107 պատգամավորից 32 ը, որոնք բոլորը կողմ են քվեարկել թեկնածությանը։ ՔՊ պատգամավորների չմասնակցելու հետևանքով Բալայանը չի ընտրվել ՍԴ դատավոր։
«Սա նոնսենս է, քաղաքական անտրամաբանություն է, երբ որ իշխանությունը բոյկոտում է իր իսկ սահամանադրական պարտականության կատարումը՝ չտալով որևէ հիմնավորում, որևէ փաստարկ։
Սա ուղերձ է։
Ուղերձ է նաև քաղաքացիներին, որով քաղաքական մեծամասնությունն ասում է՝ այն, ինչ իր սրտով չէ, այն անձը, որը իրենց թրի տակով չի անցել, կամ այն անձը, որը կփորձի ցուցաբերել որոշակի համարձակություն, օբյեկտիվություն առաջանորդվել օրենքի գերակայությամբ, սահմանադրությամբ, այդ անձը տեղ չունի պետական համակարգում, ավելին՝ սահմանադրական արդարադատության համակարգում։ Սա ուղերձ է այն մասին, որ եթե մենք ուզում ենք որևէ մեկին բերել, ուրեմն ամեն ինչ անելու ենք, որ բերենք։
Այս մեծամասնությունն էր, որ Դավիթ Խաչատուրյանին ընտրում էր ԲԴԽ անդամ, հետո շատ կարճ ժամանակամիջոցում փոխեց նրա պաշտոնը, տեղափոխեց Վճռաբեկ դատարան, որպեսզի հիմա էլ բերի ու նշանակի ՍԴ դատավոր։ Սա է երեկվա քաղաքական մեծամասնության, ըստ էության, բոյկոտի շարժառիթը»,- ասաց պատգամավորը։
Նա նշեց, որ քաղաքական մեծամասնությանն այս քայլն ուղղերձ էր նաև դատավորներին. «Դատավորների ընդհանուր ժողովն ընտրել էր Դավիթ Բալայանին ու ներկայացրել նրա թեկնածությունը։ Քաղաքական մեծամասնությունն արհամարհեց այս որոշումը, ասաց՝ ձեր այդ որոշումը կվերցնեք, կգնաք այլ տեղ։ Եվ ուղերձն ուղղելով նրանց՝ ասաց հետևայլը. եթե մենք չենք ցանկանում, ուրեմն դուք էլ չեք լինի։
Ըստ էության, սա է ասվել, ձեզ, հարգելի դատավորներ։ Եկել է ձեր արժանապատվությունը վերահաստատելու ու պահելու ժամանակը։ Իշխանության այս վարքագծին պետք է արձագանքել։
Իշխանությունը փորձում է հերթական արշավանքը կազմակերպել դատավորների նկատմամբ»։
Արծվիկ Մինասյանի ամբողջ ելույթը՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Դավիթ Բալայանը ՍԴ անդամ չընտրվեց. ՔՊ-ն չմասնակցեց քվեարկությանը
- Ես, որպես դատավոր, դեմ եմ եղել դատական բարեփոխումներին ուղղված և ընդունված օրենքներին.ՍԴ անդամի թեկնածու Դավիթ Բալայան
- Դատավորների ընդհանուր ժողովի կողմից Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու է ընտրվել Դավիթ Բալայանը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան