Հայաստանում ի՞նչ հրաշք է կատարվում բենզինի շուկայում. հարց՝ ՄՊՀ նախագահին
«Ինչպե՞ս է պատահում՝ համաշխարհային շուկայում բենզինի գների որևէ տատանում չի լինում, իսկ Հայաստանում բենզինը 390 դրամից հասնում է 590 դրամի, հետո իջնում է 530 դրամ։ Սա վերջին 3-4 ամսվա կտրվածքով։ Հայաստանում ի՞նչ հրաշք է կատարվում բենզինի շուկայում»,- Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը հարցն ուղղեց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահի թեկնածու Գեղամ Գևորգյանին։
Նա պարզաբանեց, որ Ռուսաստանում, Բելառուսում բենզինն էժան է, որովհետև ունեն ներքին շուկայի սուբսիդավորում։
«Հարգելի քաղաքացիներ, եթե ուզում եք ունենալ, օրինակ, 500 դրամանոց ապրանքը, լինի դա բենզին թե շաքար, 200 դրամով, ձեր հարկերից պետությունը պետք է տա սուբսիդավորման, որը աշխարհի ամենալավ բանը չէ, և մենք դա չենք խրախուսում։
Իսկ թ ինչ հրաշք տեղի ունեցավ, որ բենզինի գինը բարձրացավ ու հետո իջա։
ՄՊՀ-ն գործ է հարուցել դեմպինգի համար, որովհետև այդ ժամանակ ՌԴ-ում բենզինն ավելի թանկ էր վաճառվում, քան Հայաստանում»,- ասաց Գ.Գևորգյանը։
Նա նշեց, որ բենզինի քանակը Հայաստանում ընդամենը 250 հազար տոննա է, և անկեղծ՝ վերաբերում է շատ ավելի սահմանափակ թվով քաղաքացիների, քան դրա մասին անընդհատ խոսում են:
«Այս պահին ունենք բենզինի հետ կապված ընթացիկ գործ, կարծում եմ, մեկ ամսից կավարտվի, և արդյունքները կտեսնեք: Շուտով կհրապարակենք բենզինի գնագոյացման մեխանիզմը, արդեն տնտեսվարողների հետ ունենք համաձայնություն, որովհետև կա առևտրային գաղտնիքի կոմպոնենտ, իրենք պետք է այդ համաձայնությունը տան»,- ասաց նա:
Նշեք, որ Ազգային ժողովը քննարկում է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը։ Միակ թեկնածուն Գեղամ Գևորգյանն է։
Հարակից հրապարակումներ`
- Բենզինի շուկայում ավելացել է երկու նոր տնտեսվարող
- ՀՀ-ում բենզինի գործող գներն արտահայտում են օբյեկտիվ իրականությունը. ՄՊՀ