Ատեստավորմանը մասնակցած 5908 զինծառայողից 2957-ի աշխատավարձը չի բարձրացել. Մանուկյան
«Միայն ատեստավորմամբ զինված ուժերում զինծառայողների վարձատրությունը բարձրացնելու փորձերը համակարգային լուծում չեն, այդ առումով կարևոր ենք համարում բազային աշխատավարձի փոփոխության հարցը, որի շուրջ աշխատանք ենք իրականացնում»,- Ազգային ժողովում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Նա նշեց, որ արդեն մեկուկես տարի քննարկվում է զինծառայողների ատեստավորման որոշումը, որ ատեստավորմամբ աշխատավարձ է բարձրացվում։
«Մինչև հիմա ատեստավորմանը մասնակցել է 5908 զինծառայող։ Տպավորություն է ստեղծում իշխանությունը, որ զինծառայողների աշխատավարձը բարձրացել է։
5908-ից 2957-ի աշխատավարձը չի բարձրացել, անբարար են ստացել։ Ոչ թե վատ զինծառայող են, գիտելիքներն է պակաս, այլ հազար տեսակ պատճառներ կան։ Ատեստացիան բալանասը չէ»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան