Հասարակություն 17:37 29/02/2024 Հայաստան

Ամփոփվեցին «ԵՄ-ը շրջակա միջավայրի համար, կանաչ համայնք՝ դիմակայուն ապագա» ծրագրի արդյունքները

Տեղի ունեցավ «ԵՄ-ը շրջակա միջավայրի համար, կանաչ համայնք՝ դիմակայուն ապագա» ծրագրի ամփոփիչ միջոցառումը։  Ծրագրի նպատակն է հզորացնել Հայաստանի փոքր և մեծ մարզային քաղաքների հզորությունները շրջակա միջավայրի և կլիմայի փոփոխության հարմարվողականության բնագավառում։ Այն մեկնարկել էր 2021 թվականին։

«Մեր համար շատ կարևոր են շրջակա միջավայրի հետ կապված հարցերը և Հայաստանում ԵՄ պատվիրակությունն ունի հանձնառությունն այդ հարցրերում աջակցելու և դառնալու համաշխարհային առաջատար՝ երբ խոսքը գնում է կլիմայի փոփոխությունների, հողերի դեգրադացիայի և այլ խնդիրներիր մասին, որոնք կարող են ծագել բնապահպանական ասպարեզում»,-միջոցառման ժամանակ ասաց ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրենկ Հեսսը և շարունակեց. «Կանաչ գործարքի շրջանակներում շատ կարևոր է, որ ցածր ածխածնային իրավիճակ ստեղծվի, որտեղ հնարավոր լինի ստանալ մաքուր էներգիա, որ գործընթացները լինեն արդար բոլորի համար։

Կլիմայի փոփոխոթյունների առումով մեծ աշխատանքներ պետք է տարվեն, որպեսզի էկոնպատակներն հնարավորինս իրականացվի, թափոնները նվազեցվեն, բնական միջավայրի վերականգնում լինի։ Այդ նպատակով այսօր Հայաստանում իրականացնում ենք այնպիսի ծրագրեր, որոնք ուղղված են Սևանա լճին, վտանգավոր թափոնների կառավարմանը։

Մեր համար կարևոր է համագործակցությունը «Էյ Թի Փի» հետ, որը շրաջակա միջավայրին վերաբերող լայն խնդիրների լուծման ուղղությամբ է աշխատում, ինչպես նաև ունի նեղ ուղղվածության ծրագրեր»։

Ֆրենկ Հեսսը տեղեկացրեց, որ վերջին երեք տարիների ընթացքում ԵՄ-ն այս ծրագրերի շրջանակներում հատկացրել է 300 մլն դրամ և հույս հայտնեց, որ ծրագիրը շարունակական բնույթ կկրի։

«Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի համակարգող Ռուզաննա Առուստամյանն իր ելույթում ասաց. «Անցած երեք տարիները հեշտ չեն եղել մեր երկրի համար, բազում մարտահրավերներ են եղել, որոշ խոչընդոտներ են առաջացել նաև  ծրագրի իրականացման ժամանակ, բայց մենք փորձել ենք մեր ուշադրությունը պահել մեր նպատակի և վերջնարդյունքի վրա։ «Էյ Թի Փի»-ն, լինելով այս ծրագրի գլխավոր հայտարարատուն, ապահովել է ծրագրի շարունակականությունը և որ այս տարի երբ նշելու ենք ծրագրի գործունեության 30 տարին, ձգտելու ենք դրական ազդեցություն ունենալ շրջակա միջավայրի վրա՝ մեր անտառտնկումներով, կանաչապատումներով, բնապահպանական դասընթացներով և այլն»։

«Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամի նախագահ Լուիզա Վրադանյանն էլ ասաց. «Մեր հիմնադրամը պատասխանատու է եղել ծրագրի շրջանակներում այն ամենի հետ, որն առնչվում էր կանաչ էներգետիկային՝ սկսած այն դասընթացներից, որոնք իրականացվել են 15 էկոակումբների երեխաների համար, մինչև կրաթական ծրագրերում իրականացված կանաչ էներգետիկայի ուղղությունը։  Ծրագրում եղել է երեք ուղղություն՝ կանաչապատումը, կենցաղային թափոնները և կանաչ էներգետիկան։ Համայնքների կարողություները բարձրացնելու համար իրակնացվել են դասընթացներ, որտեղ նույնպես կանաչ էներգետիկան եղել է հիմնական ուղղությունը»։

«ԵՄ-ը շրջակա միջավայրի համար, կանաչ համայնք՝ դիմակայուն ապագա» ծրագրի կրթական բաղադրիչն իրականացրել է Ջինիշյան հիշատակի հիմնադրամը։

Հիմնադրամի նախագահ Ռուբեն Կրիկյանն իր խոսքում ասաց «Հիմնադրամը պատասխանատում է եղել ծրագրի ունակությունների զարգացման և կրթական բաղադրիչի համար և հուսով եմ, որ  մեր թիմը կարողացավ անել առավելագույնը, որպեսզի այս երեք տարիների ընթացքում հասնենք այս արդյունքներին։  Ջինիշյան հիշատակի հիմնադրամի կողմից ծրագրի ընթացքում կազմակերպվեցին ամառային ճամբարներ, աղբահավաքներ, ինչպես նաև կազմակերպվեցին 15 էկո-ակումբների աշխատանքները։ Այդ ընթացքում երեխաները մշակեցին և իրականացրեցին նախագծեր։ Պետք էր տեսնել երեխաների ոգևորությունը և խանդավառությունն այդ ընթացքում, և հենց այդտեղ զգացվեց, թե ինչքան կարևոր էր այս ծրագիրը էկոլոգիական կրթության համար։  Սա ծրագրի ավարտը չէ, կտեսնենք, թե էկոակումբներն ինչպես կշարունակեն իրենց գործունեությունը և շատ նոր երեխաներ կընդգրկվեն դրանցում»։

Ծրագրի համակարգող Ռիմա Աբրահամյանը, ամփոփելով կատարված աշխատանքները, նշեց, որ իրենց նպատակն է եղել հզորացնել Հայաստանի փոքր և մեծ մարզային քաղաքների կարողությունները և այդ նպատակին հասնելու համար ընտրվել է հետևյալ հատուկ նպատակներին ուղղված համապարփակ մոտեցումը՝ ընդլայնել «կանաչ» քաղաքաշինության կարողությունները Հայաստանի շահառու մարզերում և բարելավել տվյալ քաղաքների ու մերձակա համայքների բնակիչների կյանքը:

«Ընտրվել է 15 թիրախ համայնք՝ Շիրակի, Լոռու, Տավուշի մարզերում։
Շիրակում ընտրվել են Գյումրի, Արթիկ, Մարալիկ քաղաքները, Լոռիում՝ Վանաձոր, Ալավերդի, Ստեփանավան, Սպիտակ, Տաշիր, Ախթալա, Թումանյան, իսկ Տավուշում՝ Իջևան, Դիլիջան, Բերդ, Նոյեմբերյան, Այրում բնակավայրերը և նրանց համայնքապետարաններ

Ձևավորվել է 15 էկո-ակումբ, տեղական և մարզային շահագրգիռ կողմեր և 10-ը ՔՀ դերակատարներ, 150 տնային տնտեսություն՝ «Տնամերձ տնկարաններ»-ի ծրագրով, որոնք համաձայնություն հայտնեցին միանալ մեր ծրագրին, ձևավորվել է մեկ տնկարան՝ Գյումրիում։

Ծրագրի շրջանակներում շուրջ 7000 աշակերտ ներգրավվել են Էկոակումբների գործողություններում՝ամառային ճամբարներում և աղբահավաք-մրցույթներում, ինչպես նաև 15 քաղաքային բնակավայրերի և դրանց կից համայքների բնակիչներն են ներգրավվել»։

Աբրահամյանի խոսքով՝ ծրագիրն ընթացել է երեք հիմնական ուղղություններով ՝ Կանչապատում, կենցաղային թափոնների կանաչ կառավարում, վերականգնվող էներգետիկա, էներգախնայողություն և էներգաարդյունավետություն։

«Շիրակի մարզի Մեծ Սարիարում  հիմնվել է 60 հա մակերեսով, իսկ Լոռու մարզի Ուրասարում՝ 40 հա մակերեսով անտառ։ Դրա շրջանակներում Ստեղծվել է շուրջ 290 աշխատատեղ, տնկնվել է շուրջ 300.000 ծառ, վերատնկվել է շուրջ՝ 90.000-ը։

Անտառ տնկելու գործընթացը բարդ և համապարփակ է, քանի որ դրանից առաջ պետք է կատարվեն մի շարք գործընթացներ, որպեսզի մեր աշխատանքն ունենա արդյունք և այն կայուն լինի։ Առաջին հերթին՝ ՇՄԱԳ-ն է։ Անտառները տնկելուց առաջ նաև ցանկապատման աշխատանքներ ենք տանում տարածքներում որպեսզի կենդանիները չվնասեն տնկիները, նաև հողի փխրեցում, մոլախոտերի հեռացում։

Թիրախ 15 համայնքներում նաև կանաչապատվել է 50 դպրոց (300-ական պտղատու, դեկորատիվ ծառ), 22 այգի և հանգստի գոտի և ընդհանուր առմամբ այս բաղադրիչով տնկվել է՝ 33,316 ծառ։

Ստեղծվել է ժամանակակից տնկարան Գյումրիում՝ տարեկան 100․000 տնկի։

«Էյ Թի Փի»-ն ունի տնկարաններ հիմնելու ռազմավարություն։ Ունենք 4 խոշոր տնկարանային տնտեսություններ, որոնք մենք հիմնում ենք տարբեր կլիմայական գոտիներում։ Հայաստանն ունի 4 կլիմայական գոտի։ Որպեսզի ծառերը, որոնք տնկվում են մարզերում, ունենան բարձր կպչողականություն, անհրաժեշտ է, որ անցնեն կլիմայավարժեցում։ Ունենալով տնկարաններ տարբեր կլիմայական գոտիներում՝ այն մեզ հնարավորություն է ընձեռում անցնել կլիմայավարժեցում, հետևաբար՝ ունենալ բարձր կպչողականություն։

Երբ մենք թիրախավորեցիքն Շիրակի մարզը, որն համարվում է մի փոքր աղքատ՝ կանաչապատ մակերեսի առումով , կարևոր էր այստեղ ունենալ ջերմատուն-տնկարան, որը հետագայում կապահովեր Շիրակի մարզում ծառապատման աշխատանաքների համար անհրաժեշտ տնկիները, որոնք արդեն կլիմայավարժեցումն անցած կլինեն և կապահովեն բարձր կպչողականություն։ 

Այս պահի դրությամբ մենք ունենք Գյումրու սելեկցիոն կայանում հիմնված տնկարան, ժամանակակից բոլոր պայմաններով ապահովված, որը կնպաստի  տնկարանի արդյունավետ գործունեությունը։  Երբ ամփոփում էինք արված աշխատանքն, այնտեղ ունեինք 120 հազարից ավել տնկի՝ շուրջ 15 ծառաթփատեսակներ։ Բացի այդ ստեղծվեցին 150 նոր միկրո ձեռնարկատիրական տնամերձ տնկարաններ՝ տարեկան 200․000 տնկի արտադրողականությամբ, բայց արդեն ծրագրի ավրատին այդ տնտեսություններից գնել էինք 200 հազարից ավել տնկի։

Հիմնվել  է 10 նոր էկո-ակումբ և հզորացվել առկա 5 էկո-ակումբները։

Կրթական բաղադրիչով կազմակերպվել են հանրային վարքագծի փոփոխությունը, երկարաժամկետ և կայուն ազդեցությունն ապահովելու և համայնքներում կանաչ կենսակերպը խթանելու դասընթացներ, որոնք ներառել են ինչպես շրջակա միջավայրի պահպանությունը, կանաչապատումը, այնպես էլ կենցաղային թափոնների կանաչ կառավարումը, էներգաարդյունավետությունը և էներգախնայողությունը:

Էկոճամբարներին մասնակցել են 1170 երեխա, տարեկան աղբահավաքներին՝ 2000-ից ավել, համայնքային ծառատուներին՝շուրջ 2000 մասնակիցներ։

Իրազեկման մակարդակը բարձրացնելու համար կազմակերպվել է 29 հանդիպում Էկո-ակումբներում, ՀԿ-ների,համայնքի ներկայացուցիչների համար, որի ժամանակ ներկայացվել է ծրագիրը, սպասվող ծրագրերում համայնքի բնակիչների մասնակցության հնարավորությունները:

Միջոցառումների և հանային իրազեկման արշավների արդյունքում համայնքներում ապահովվել է արևային կայանների օգտագործման, ինչպես նաև էներգախնայող և էներգաարդյունավետ լուծումների 7000 նոր կիրառող:

Ծրագրի շրջանակներում Ուրբան հիմնադրամի հետ մշակվել է կանաչ քաղաքաշինության լայնորեն կիրառելի կայուն մոդել՝ հիմնվելով միջազգային լավագույն փորձի վրա։ Կատարվել են թիրախ մարզերի 15 քաղաքների կարիքի գնահատում, իրավական վերլուծություն, միջազգային փորձի ուսումնասիրություն, որոնք կենտրոնացված էին նաև վերականգնող էներգիայի և էներգաարդյունավետության ուղեցույցների՝ «կանաչ աճի» ապահովման ռազմավարական քաղաքականության վրա:

Նախնական արդյունքները քննարկվել են 3 տարածաշրջանային հանդիպումների և եզրափակիչ սեմինարի ընթացքում։

Հանդիպումների արդյունքների հիման վրա մշակվել է մոդել և կազմակերպվել 10+4 վերապատրաստումներ մունիցիպալ դերակատարների հետ»,- տեղեկացրեց ծրագրի համակարգողը։

Նար տեղեկացմամբ՝ կանաչ քաղաքաշինության վերաբերյալ գիտելիքի պահպանման և տարածման նպատակով ստեղծվել է տեղեկատվության փոխանակման և ուսուցման www.gcrf.am հարթակ, որտեղ յուրաքանչյուր ամիս նոր օգտատերեր են այցելում դասընթացներն ուսումնասիրելու և մոդելի տեսլականին ծանոթանալու նպատակով։

ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ծրագրերի ղեկավար Տաթևիկ Դավթյանն ասաց. «Երբ սկսում էինք ծրագիրը, մտածում էինք, որ բնապահպանական մարտահարվերները  պակաս կարևոր չեն մյուս մարտահրավերներից և նույնքան կարևոր են և մեծ նշանակություն ունեն երկրի, պետության դիմակայունության համար։ Դրանք այնպիսի խնդիրենր չեն, որ կարելի է կողք դնել և դրանցով չզբաղվել,  որովհետև բնապահպանական, կլիմայի փոփոխության մարտահրավերներին լուծումներ գնտնելը մեր երկի դիմակայունության համար կարևորագուն նշանակություն ունեն՝ հասկանալով այն բոլոր մարտահրավերները, որոնց առջեր մենք կանգնում ենք։ Հուսով եմ որ ծրագրի արդյունքները կլինեն շարունակական, ոչ միայն կանաչապատման, էկովարքի, այլ նաև մոդելի առոմով, որը  ներկայացվեց։ Դրանք հետագա զագացում կունենա և «կանաչ կառավարում» ասվածը հետագայում չի ասոցացվի անհասկանալի եզրույթի հետ, այլ կլինի ընկալելի, թե ինչ ասել է «կանաչ կառավարում» և բոլոր գործողությունները պլանավորելիս այնպես կանեն, որ բնապահպանական հիմնախնդիրնեը լինեն առանցքում՝ նկատի ունենալով, որ եթե չունենք պաշտպանված բնություն,  կլիմայի փոփոխությունների նկատմամբ դիմակայունություն, ապա առհասարկա չենք ուենա որևէ դիմակայունթյուն»։







Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:29
Ձյան արգելափակումից դուրս է բերվել 63 տրանսպորտային միջոց
141 քաղաքացու ցուցաբերվել է համապատասխան օգնություն
Աղբյուր` Panorama.am
16:20
Արարատ Միրզոյանը կմեկնի Ֆինլանդիա
Նոյեմբերի 28-29-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Ֆինլանդիայում: ՀՀ ԱԳՆ հաղորդմամբ, կայանալու է հանդիպում Ֆինլանդիայի...
Աղբյուր` Panorama.am
16:14
ՀՀ ԱԳՆ-ն ողջունել է Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի հաստատումը
ՀՀ ԱԳ նախարարությունը ողջունում է  Լիբանանի և Իսրայելի միջև ձեռք բերված հրադադարի համաձայնագիրը։ «Հայաստանը ողջունում է...
Աղբյուր` Panorama.am
16:13
Վրաստանում ընդդիմությունը կմտնի խորհրդարան՝ պաշտոնապես հրաժարվելու մանդատներից
Վրաստանի քաղաքական ընդդիմադիր երեք միավորումների ղեկավարները և խորհրդարանական ցուցակի անդամները ծրագրում են մտնել խորհրդարան՝ պաշտոնապես...
Աղբյուր` Panorama.am
16:12
Երևանի ընտրություններից հետո սրանց աչքը վախեցել է. Թևանյան
«Գյումրիում Փաշինյանը բազմակի ապօրինությունների միջոցով նախ կառավարման ճգնաժամ առաջացրեց, իսկ հետո՝ ապօրինաբար չնշանակեց ավագանու արտահերթ...
Աղբյուր` Panorama.am
15:47
Դուք էլ եք դուրս ու ներս անում, հեսա կարող է լրիվ գնաք՝ կլինենք խայտառակ. Թադևոս Ավետիսյանը՝ Հովիկ Աղազարյանին
«Դուք էլ եք դուրս ու ներս անում, հեսա կարող է լրիվ գնաք՝ կլինենք խայտառակ։ Գնալուց գործ չունեք»,-ԱԺ Տնտեսասկան հարցերի մշտական...
Աղբյուր` Panorama.am
15:30
Ինձ են լռեցրե՞լ. Հովիկ Աղազարյան
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը դեռ սպասում է ընկերոջ հետ հանդիպմանը՝ պատգամավորական մանդատը վայր դնելու հարցով խորհրդակացելու համար։...
Աղբյուր` Panorama.am
15:16
Ալեն Սիմոնյանը «սպառնալ» բառի իմաստը չի հասկանում, Նիկոլ Փաշինյանը՝ «խնդրել». «Հրապարակ»
«Հրապարակ»-ը, շարունակելով Ալեն Սիմոնյանի ու Հովիկ Աղազարյանի զրույցի թեման, գրում է. «Վաղուց եմ նկատել, որ այսօրվա...
Աղբյուր` Panorama.am
14:53
Սիմոն Աբգարյանի «Էլեկտրան թշվառների աշխարհից» ներկայացումը՝ երևանյան բեմում
Այս տարի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը որպես Երևանյան միջազգային թատերական փառատոնի հատուկ հյուր ներկայացնում է ֆրանսահայ...
Աղբյուր` Panorama.am
14:47
Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը երկրորդ դեղին քարտն է ցույց տալիս Հայաստանին. Քաղտեխնոլոգ
«Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության հայտարարությունը Նարիշկինի հայտարարությունը չէ, ադրբեջանցի քրեական հեղինակության օլիգարխի...
Աղբյուր` Panorama.am
14:32
ՀԱՊԿ-ին անդամակցությունը հավ չի, որ դնես սառնարան, սառեցնես, հետո հանես. Արթուր Խաչատրյան
«ՀԱՊԿ-ին անդամակցությունը հավ չի, որ դնես սառնարան, սառեցնես, հետո հանես»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
14:29
ԱԺ ՔՊ-ականները մերժեցին անշարժ գույքի վաճառքի հարկման վերաբերյալ կոլեկտիվ հանրագիրը
«Ես իմ անշարժ գույքը կարո՞ղ եմ առանց սակարկությունների վաճառել, թե՞ ոչ»,-ԱԺ Տնտեսական հարցերի  մշտական հանձնաժողովում...
Աղբյուր` Panorama.am
14:14
Դու իմ գոյության հանճարն ես. Ինչպես է Աշոտ Ղազարյանը շնորհավորել կնոջը
Հայստնի դերասան, սիրված հումորիս Աշոտ Ղազարյանը  ինսթագրամում հուզիչ գրառում է կատարել՝ շնորհավորելով կնոջը ծննդյան տոնի առթիվ....
Աղբյուր` Panorama.am
14:11
Դատական նիստերից հետո էլ «Գոյ»-ի դերասանները շարունակում են նստացույցը
Վարչական դատարանում  նոյեմբերի 25-ին և 26-ին տեղի է ունեցել  «Գոյ» թատրոնի՝ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական...
Աղբյուր` Panorama.am
13:54
Գեղամ Նազարյան. Քննարկումը կլինի, իմ կարծիքը կասեմ
«Չեմ մեկնաբանում։ Այդ թեմայով որևէ բան չեմ խոսում»,-ասաց «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Նազարյանը՝ Panorama.am-ի...
Աղբյուր` Panorama.am
13:35
Հայաստանին ասել են՝ խնդրի. Քաղտեխնոլոգն Ուշակովի հայտարարության մասին
Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը չի հավատում, որ Հայաստանը սեփական նախաձեռնությամբ ու կամքով է դիմել ՌԴ-ին՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի...
Աղբյուր` Panorama.am
13:29
Քննարկվելու է «Հայաստան» խմբակցությունում Գեղամ Նազարյանի հետագա գործունեության հարցը. Ագնեսա Խամոյան
«Գեղամ Նազարյանի վերջին հայտարարությունը, թե Նիկոլ Փաշինյանին հեռացնելու օրակարգ չկա, իր անձնական ընկալումներն են, որը բնականաբար չի...
Աղբյուր` Panorama.am
13:18
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան
«Այստեղ  առնվազն երկու կողմ կա, ովքեր շահագրգռված կամ չէին ցանկանա, որ Հայաստանում անցկացվեր այդ միջոցառումը»,- լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
13:08
Ջերմաստիճանը կշարունակի նվազել
Երևանում նոյեմբերի 27-ի ցերեկը, 28-ի գիշերը սպասվում են, 28-ի ցերեկը հնարավոր են տեղումներ, բարձրադիր գոտում՝ թաց ձյան տեսքով։ Նոյեմբերի...
Աղբյուր` Panorama.am
13:01
ՀԾԿՀ-ը՝ խմելու ջրի սակագնի մասին
Այսօրվա նիստում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սահմանել է «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի կողմից բաժանորդներին խմելու ջրի...
Աղբյուր` Panorama.am
13:01
ՎՏԲ-Հայաստան Բանկը նվազեցնում է վարկերի տոկոսադրույքները փոքր բիզնեսի համար
ՎՏԲ-Հայաստան Բանկը նվազեցրել է փոքր բիզնեսի վարկերի տոկոսադրույքները մինչև տարեկան 3%՝ առաջին 90 օրվա համար։ Պայմանները հասանելի են «Նոր...
Աղբյուր` Panorama.am
12:58
ՔՊ-ն ԲԴԽ անդամի պաշտոնում թեկնածու է առաջադրել Ալեքսանդր Սիրունյանին
Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում թեկնածու առաջադրելու մասին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարությամբ է հանդես եկել. ...
Աղբյուր` Panorama.am
12:44
Ի՞նչ անենք՝ գնդակահարության հոդված սահմանե՞նք էներգետիկ ըմպելիքների վաճառքի համար. Բաբկեն Թունյան
«Օրինագծի նպատակն է 18 տարեկան անձանց առողջության պահպանման համար կոֆեին և տաուրին պարունակող էներգետիկ ըմպելիքների շրջանառության ...
Աղբյուր` Panorama.am
12:29
Նախկին ֆուտբոլիստը կարող է դառնալ Վրաստանի նախագահ
«Վրացական երազանք»-ը որպես նախագահի թեկնածու ներկայացրել է Միխեիլ Ղավելաշվիլիին: 1tv.ge-ի հաղորդմամբ, այս մասին հայտնի է դարձել...
Աղբյուր` Panorama.am
12:22
Սարգսյանի, Շիրինյանի, Բաբաջանյանի, Խզմալյանի առջև խնդիր են դրել Փաշինյանի «թաթիկներին խփել». ՌԴ արտաքին հետախուզության ծառայություն
«Ամերիկացիները մտածում են՝ ինչպես թույլ չտալ, որ Երևանը հեռանա, այսպես կոչված, ժողովրդավարական ճանապարհից»,-այսօր տարածած...
Աղբյուր` Panorama.am
11:53
Ի՞նչ նոր անալիզներ կհանձնեն հղիները դեկտեմբերի 1-ից
Ընդլայնվել է հղիների նախածննդյան հսկողության պարտադիր հետազոտությունների ծավալը` պետական պատվերի շրջանակներում: Առողջապահության...
Աղբյուր` Panorama.am
11:46
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցելու նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին։ Այս մասին Panorama.am-ին ասաց կառավարության աշխատակազմի...
Աղբյուր` Panorama.am
11:28
Արմեն Չարչյանի նկատմամբ նշանակված 3 տարի ժամկետով փորձաշրջանը կրճատվել է 1 տարի ժամկետով
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (դատավորներ՝ Լուսինե Ալավերդյան, Գրիգոր Հովհաննիսյան, Կարեն Հովհաննիսյան) Արմեն Չարչյանի գործով, մեղադրող դատախազի...
Աղբյուր` Panorama.am
11:10
2025 թ.-ին կթանկանան էլեկտրաէներգիան, գազը, ջուրը. Նաիրի Սարգսյան
2025 թվականի բյուջեով կառավարությունը կրկին հարկային մեծ մուտքեր է նախանշել, բայց այն արդեն ապահովելու է ՀՀ սովորական քաղաքացու գրպանի հաշվին՝...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան
13:45 27/11/2024

Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}