Մալաթիա-Սեբաստիայում ավելացել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերը
2023 թվականի ընթացքում գրանցվել է հանցագործության 2558 դեպք՝ 2022 թվականի 2696 դեպքի դիմաց (138 դեպքով կամ 5.1%-ով պակաս): Հաշվետու տարում գրանցվել է մարդու դեմ ուղղված հանցագործությունների 371 դեպք՝ 2022 թվականին արձանագրված 411 դեպքի դիմաց: Նման տվյալներ է գլխավոր դատախազին ներկայացրել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազ Արմեն Օսեյանը։
2023 թվականին գրանցվել է սեփականության դեմ ուղղված հանցագործությունների 998 դեպք (2022 թվականին՝ 1359 դեպք):
2023 թվականի ընթացքում գրանցվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության 353 դեպք` 2022 թվականի 153 դեպքի դիմաց:
Դատախազությունից հայտնում ե՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության կողմից 2023 թվականին մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 267 քրեական վարույթ՝ 276 անձի վերաբերյալ (2022 թվականին՝ 206 գործ (վարույթ)՝ 219 անձի վերաբերյալ):
Վարչական շրջանի դատախազության կողմից, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, 2023 թվականին դատարան է ներկայացվել 13 հայցադիմում և 1 գույքային հայց (2022 թվականին՝ 1 հայցադիմում): Հայցադիմումներից մեկով վիճարկվում է Երևանի Մալաթիա-Սեբաստիա թաղային համայնքի նախկին ղեկավարի կողմից «Շողեր» մսուր մանկապարտեզի օտարման գործընթացը: