130 դպրոցի տնօրեն Նվարդ Հովսեփյանը ահաբեկում է երեխաներին. ծնողները դիմել են ոստիկանություն
Երևանի Նարիր Զարյանի անվան դպրոցի հարյուրավոր ծնողներ իրենց երեխաներին այսօր դպրոց չեն ուղարկել՝ տնօրեն Նվարդ Հովսեփյանի կողմից օրեր շարունակ դպրոցում ստեղծված գերլարված իրավիճակի պատճառով:
«Արդեն մի քանի օր է՝ տնօրենը դպրոցը ողողել է ոստիկաններով: Մեր երեխաներն ու ուսուցիչները կարծես հացագործ լինեն: Ես երեկ ամբողջ օրը հանգստացրել եմ իմ մանկահասակ երեխային և այսօր չկարողացա համոզել որ գնա դպրոց»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց ծնողներից Գոհար Հակոբյանը:
Վերջինս նշեց, որ իրենք դասարանի մի քանի ծնողներով ահազանգել են ոստիկանություն՝ պարզելու համար ի՞նչ իրավունքով է տնօրենը ոստիկաններով ահաբեկում երեխաներին:
«Սա տարրական դպրոց է, ավագ դպրոց չէ, որ երեխաները գոնե այսքան չվախենան: 6 տարեկան երեխաներին ոստիկանական պատի միջոցով դպրոց չենք ուղարկելու»,-նշեց ծնողներից Հասմիկ Ալավերդյանը:
Panorama.am-ը դիմել է ոստիկանություն դպրոցում կատարվողի շուրջ պարզաբանումներ ստանալու համար:
Հիշեցնենք, որ Զարյանի անվան դպրոցում մի քանի օր է գերլարված իրավիճակ է: Չնայած ի հայտ եկած չարաշահումներին, տնօրեն Ն.Հովսեփյանը ոստիկանների օգնությամբ շարունակում է պաշտոնավարումը:
Դպրոցի երեք փոխտնօրեններն իրեն լիազորությունները դադարեցելու դիմումներ են գրել:
Հարակից հրապարակումներ`
- Այս պահին քննարկում է գնում փոխտնօրենների հետ, ներքին խնդիրներ են. Ն. Զարյանի անվ. դպրոցի տնօրեն
- Նվարդ Հովսեփյանը 1,5 տարի տնօրեն է, 26 ուսուցիչ ազատման դիմում է գրել. Ն. Զարյանի անվ. դպրոցի ծնող
- Ի՞նչ է կատարվում Նաիրի Զարյանի անվ. դպրոցում. Մանրամասնում է ծնող պատգամավորը
- Թիվ 130 դպրոցում կրքերը չեն հանդարտվում. Դպրոց է եկել քաղաքապետարանի պաշտոնյան