Միրզոյանն ու Բայրամովը համաձայնվել են շարունակել բանակցությունները բաց հարցերի շուրջ
ՀՀ ԱԳՆ-ն Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև հանդիպման վերաբերյալ հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.
«2024թ. փետրվարի 28-29-ը Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում՝ Վիլլա Բորսիգում, կայացել են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի բանակցությունները։
Նախարարները և նրանց պատվիրակությունները քննարկել են «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ» երկկողմ համաձայնագրի նախագծի դրույթների տեսակետները։ Արտահայտվել է փոխադարձ համաձայնություն՝ շարունակել բանակցությունները բաց հարցերի շուրջ։
Այցի ընթացքում նախարարները հանդիպում են ունեցել Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի հետ ինչպես երկկողմ, այնպես էլ եռակողմ ձևաչափով։
Նախարար Միրզոյանն իր շնորհակալությունն է հայտնել Գերմանիային Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները հյուրընկալելու համար»։
Հարակից հրապարակումներ`
- Բեռլինում մեկնարկել է Միրզոյան-Բայրամով բանակցությունների երկրորդ օրը
- Գերմանիայի արտգործնախարարը հնարավոր է համարում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը
- Բայրամովի հետ հանդիպումից հետո Միրզոյանը հանդիպել է Գերմանիայի ԱԳ նախարարին
- Բեռլինում մեկնարկել է Միրզոյան-Բայրամով հանդիպումը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան