«Էս ի՞նչ բանա, արա». Անդրանիկ Քոչարյանը՝ լրագրողներին
«Հերիք է աջ ու ձախ սխալ տեղեկություն տարածեք։ Էս ի՞նչ բանա, արա»,- ի պատասխան լրագրողների հարցերին նախօրեին Տեղ համայնքի սահմանային հատվածում հայ-ադրբեջանական շփման գիծը ադրբեջանցու կողմից հատելու դեպքի մասին, ասաց ՔՊ-ական պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
Մասնավորապես, լրագրողը փորձում էր ճշտել երեկ տարածված տեղեկությունը, որ երկու ադրբեջանցի են հատել սահմանը, իսկ ԱԱԾ-ից հայտնում են, որ հայ-ադրբեջանական շփման գիծը հատել է ադրբեջանական զինված ուժերի զինծառայող, ով զինված է եղել ԱԿՄ տիպի ինքնաձիգով ու 1 պահատուփով:
Ա.Քոչարյանը նշեց, որ ինչ եղել է, մանրամասն երեկ տեղեկություն տարածվել է, «էլ ինչ եք կեղծ տեղեկություն տարածում»։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ պետական սահմանն ապօրինի հատած զինված ադրբեջանցի զինծառայողը ձերբակալվել է. ՔԿ
- ԱԱԾ-ն հաստատեց. Ադրբեջանցի զինծառայողը զինված է եղել
- Ի՞նչ է կատարվել Տեղում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան