Անուշ Պողոսյանն արձանագրել է հետաքրքիր իրողություն ու ակնկալում է հանրային շնորհակալություն
Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ հիմնադիր Անուշ Պողոսյանը գրում է.
«28.02.2024- ՀՀ առողջապահության նախարարություն նախարարի տեղակալը ասուլիսի ժամանակ հպարտ և խրոխտ ձայնով հայտարարում է էլեկտրոնային դեղատոմսետր ներդրման մասին հռչակելով այն տարվա բարեփոխում:
28.02.2024 - Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ լրագրողների հետ զրույցում հայտնում է , որ ոչ մի իրավական հիմք չեն ստեղծել էլեկտրոնային դեղատոմսետրը պարտադիր դարձնելու համար, ուստի դրա պարտադիր լինելը իրավաչափ չէ:
29.02.2024- կառավարության նիստին ներկայացվում է համապատասխան իրավական ակտի փոփոխությունը
Հ.Գ. Վաղը մարտի մեկն է....
Հ.Հ.Գ Ինչ լավ է, որ փետրվարը այս տարի 29 օր ունի
ՀՀ առողջապահության նախարարություն ՀՈՒՇԵԼՈՒ համար ակնկալում եմ հանրային շնորհակալություն»։