Աշոտ Ղուլյան. Արցախի կորուստը ցույց է տվել մեր ժամանակների քաղաքական էլիտաների մտածողության սնանկությունն
«Անկախության հռչակագրի դրույթների ռևիզիան միայն ու միայն բացասական հետևանքներ է ունենալու մեր համազհային նպատակների ռազմավարության և իմիջային հեղինակության վրա»,-ասաց Ադրբեջանի զինված ուժերի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը։
Նա մասնակցում էր «ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնության՝ Անկախության հռչակագրի կարևորության թեմայով կազմակերպած համաժողովին։
Ղուլյանն ընդգծեց, որ Արցախի կորուստը, թեկուզև ժամանակավոր, ցույց է տվել մեր ժամանակների քաղաքական էլիտաների մտածողության սնանկությունն ու քաղաքական կամքի բացակայությունը։
«Եթե մենք կարիք ունենք ինչ-որ վերանայումների, ապա դրանք հաստատ չեն վերաբերում անկախության, ազատության, համերաշխության գաղափարներին»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան