Արամ Ա-ն ընդունել է Բեյրութի նահանգապետին և քաղաքապետին
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից հայտնում են.
«Վեհափառ հայրապետը ընդունեց Բեյրութի նահանգապետին և քաղաքապետին։
Այս առաւօտ՝ Հինգշաբթի, 29 Փետրուար 2024-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին այցելեցին Պէյրութի նահանգապետ Մարուան Ապպուտ և Պէյրութի քաղաքապետ Ապտալլա Տարուիշ, ընկերակցութեամբ քաղաքապետարանի խորհուրդի հայ համայնքի անդամներէն Արամ Մալեանի։
Ողջունելով նահանգապետին ու քաղաքապետին այցելութիւնը Անթիլիասի Մայրավանք՝ Հայրապետը իր գնահատանքը յայտնեց քաղաքապետարանին տարած աշխատանքներուն ու ձեռնարկած ծրագիրներուն, հակառակ երկրէն ներս տիրող ընկերատնտեսական տագնապին։ Վեհափառ Հայրապետը յիշեցուց հայ համայնքին աշխոյժ ներկայութիւնը Պէյրութի մէջ, ուր կը գտնուի նաև Ս. Նշան մայր եկեղեցին և Ազգային Առաջնորդարանը։ Նահանգապետն ու քաղաքապետը յարգանքով անդրադարձան հայ համայնքի բեղուն աշխատանքին՝ Պէյրութի վերականգման, միաժամանակ ակնկալելով աւելին։
Այցելութիւնը առիթ հանդիսացաւ անդրադառնալու մայրաքաղաք Պէյրութի հետ աղերս ունեցող յառաջիկայ ծրագիրներուն»։
Հարակից հրապարակումներ`
- Արամ Ա Վեհափառ Հայրապետը հեռախոսազրույց է ունեցել Լուիս Մորենո Օկամպոյի հետ
- Ազգասիրությունը, հայրենասիրությունը ու եկեղեցասիրությունը իրարից անջատելը, տգիտութուն, ազգային հերետիկոսություն է.Արամ Ա
- Արամ Առաջինն այս հարցում ասելիք ունի. Սևակ Հակոբյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան