Արամ Մանուկյան. Անկախության հռչակագիրը ծննդական է, կոնդակ է երկիր ստեղծելու մասին
«Անկախություն հռչակագիրը մեր ժողովրդի հավաքական արժանապատվության փաստաթուղտն է, և եթե որևէ մեկը խնդիր է դրել այս փաստաթղթի հետ կապված փոփոխություններ ձեռնարկել, դա նշանակում է կպնել մեր ազգային արժանապատվությանը»,-ասաց ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը՝ ելույթ ունենալով «ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնության՝ Անկախության հռչակագրի կարևորության թեմայով կազմակերպած համաժողովին։
Նա ընդգծեց՝ Անկախության հռչակագիրը նաև մեր ժողովրդի ամբարված երազանքներն են, այն հուշարձան է և պատմական, և իրավաբանական առումով։
«Անկախության հռչակագիրը ծննդական է, կոնդակ է երկիր ստեղծելու մասին։ Այն սովորական իրավական ակտ չէ, հետևաբար սովորական իրավական ակտով փոփոխելի չէ։ Դու չես կարող հերքել երկրի ծնունդը, դու չես կարող բեկանել օրենսդրական ակտերով կամ որոշումներով երկրի կայացումը, կոնդակը»,-ասաց Մանուկյանը՝ ընդգծելով, որ այն ընդունվել է գերկոնսենսուսային պայմաններում։
Հարակից հրապարակումներ`
- Աշոտ Ղուլյան. Արցախի կորուստը ցույց է տվել մեր ժամանակների քաղաքական էլիտաների մտածողության սնանկությունն
- Բագրատ Սրբազան. Մենք ապրում ենք անպատվության ու գողացված ուրախության ժամանակներում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան