«Հրապարակ». Իշխանությունն «Արի տուն» ծրագիրը կոչում են «Քայլ դեպի տուն» և կիրականացնի այս ամառ
«Հրապարակ» թերթը գրում է.
«Արարատը՝ Արագածով, «Հայոց պատմությունը»՝ «Հայաստանի պատմությամբ» փոխարինող ու հարկատուին երկրի թիվ մեկ հերոս հռչակած Նիկոլ Փաշինյանն ամռանը Հայաստան է ուզում բերել 13-18 տարեկան սփյուռքահայ պատանիների։ Միջացառումը կոչվում է «Քայլ դեպի տուն» և իրականացվելու է հունիսի 3-ից մինչև օգոստոսի 24-ը՝ 6 փուլով, որոնցից յուրաքանչյուրին պետք է մասնակցեն 50-150 սփյուռքահայ երիտասարդ ու պատանի։ Այս միջոցառման իրականացման համար արդեն իսկ պետական բյուջեից հատկացվել է մոտ 107 մլն դրամ։
Հիշեցնենք, որ դեռևս 2008 թվականին էր նախաձեռնվել «Արի տուն» ծրագիրը, և ամեն տարի այս ծրագրի շրջանակներում հարյուրավոր սփյուռքահայ երիտասարդներ էին ժամանում Հայաստան: 2018-ից հետո իշխանությունը մի կարճ դադարից հետո այն վերականգնեց` «Քայլ դեպի տուն» անվան տակ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան