Բագրատ Սրբազան. Մենք ապրում ենք անպատվության ու գողացված ուրախության ժամանակներում
«Մենք ապրում ենք անպատվության ժամանակներում, և այս բառը ես չեմ ծամծմելու, անպատվության ու գողացված ուրախության ժամանակաշրջանում»,-ասաց Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, որ մասնակցում էր «ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնության՝ Անկախության հռչակագրի կարևորության թեմայով կազմակերպած համաժողովին։
Սրբազանը հիշեցրեց՝ գողացված է մեր հայրենիքի չքնաղ հատվածը, Արցախ աշխարհը, երբ հազարավոր զոհերի արյան տակից մենք դուրս չենք եկել, թերևս երկար ժամանակ էլ դուրս չգանք։
«Գերության մեջ, թշնամական բանտերում են մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը, ունենք թերևս այդ բանտերում տառապող տղաներ։ Մեր կյանքը՝ անորոշություններով լեցուն, ընթանում է թշնամական հրահանգների ներքո, ինչպես մեր Մենուան ասաց՝ հանձնվելու տրամադրությամբ»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։