ՀԾԿՀ նախագահի պաշտոնում վերընտրվեց Գարեգին Բաղրամյանը, ՄՊՀ նախագահի պաշտոնում՝ Գեղամ Գևորգյանը
Կառավարության կողմից առաջադրած Գարեգին Բաղրամյանն այսօր իշխող խմբակցության կողմից ընտրվեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ։
ԱԺ հաշվեքննիչ հանձնաժողովի նախագահ Նարեկ Բաբայանը ԱԺ-ում հայտնեց, որ 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 67 պատգամավոր, անվավեր քվեաթերթիկ չի եղել և բոլորն էլ կողմ են քվեարկել։
Հիշեցնենք, որ նա մինչ այժմ ևս զբաղեցնում էր այդ պաշտոնը։ Ժամկետը լրանալու կապակցությամբ կառավարությունը կրկին առաջադրել էր նրա թեկնածությունը։
Կառավարությունը Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել էր Գեղամ Գևորգյանի թեկնածությունը։ Նա նույնպես 67 պատգամավորի կողմ քվեարկությամբ ընտրվեց այդ պաշտոնում։
Նա նույնպես մինչ այս զբաղեցնում էր այդ պաշտոնը, լրացել էր պաշտոնավարման ժամկետը։
Հարակից հրապարակումներ`
- Դավիթ Բալայանը ՍԴ անդամ չընտրվեց. ՔՊ-ն չմասնակցեց քվեարկությանը
- ԱԺ-ն կընտրի ՍԴ դատավոր, ՀԾԿՀ և ՄՊՀ նախագահներ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան