Գևորգ Դանիելյան. Մենք հայտնվել ենք ոչ թե փակուղում, այլ ծուղակում
«Մենք հայտնվել ենք ոչ թե փակուղում, այլ ծուղակում։ Փակուղուց հետդարձի ճանաարհ կա, այստեղ չկա»,-հայտարարեց իրավագիտության դոկտոր Գևորգ Դանիելյանը՝ ելույթ ունենալով «ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնության՝ Անկախության հռչակագրի կարևորության թեմայով կազմակերպած համաժողովին։
Նա հարց հնչեցրեց՝ ի՞նչ կլինի, եթե Անկախության հռչակագիրը չչեղարկվի։
«Վերջ ի վերջո կարող է հանրաքվե տեղի չունենալ, կարող է տեղի ունենալ, բայց հավանական է, որ հիսուն տոկոսը չմասնակցի։ Վերջին հանրապետական, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները հենց դրա մասին են վկայում։ Իշխանության դեմ բոլոր քաղաքական ուժերը միանում են, չեն կարողանում ապահովել 28 տոկոս մասնակցություն։ Բայց որպեսզի հանրաքվեն համարվի կայացած, պետք է մասնակցի ընտրելու իրավունք ունեցողների 50 տոկոսը։ Դուք պատկերացնո՞ւմ եք սրա հետևանքը, երբ մենք ասել ենք, որ ճանաչում ենք Անկախության հռչակագիրը ոչ իրավաչափ կերպով ներդրված փաստաթուղթ»,-ասաց Դանիելյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Արամ Մանուկյան. Անկախության հռչակագիրը ծննդական է, կոնդակ է երկիր ստեղծելու մասին
- Աշոտ Ղուլյան. Արցախի կորուստը ցույց է տվել մեր ժամանակների քաղաքական էլիտաների մտածողության սնանկությունն
- Բագրատ Սրբազան. Մենք ապրում ենք անպատվության ու գողացված ուրախության ժամանակներում