ԶՊՄԿ-ն ու «Գեոպրոմայնինգ գոլդ»-ը ռուսական «Գեոպրոմայնինգ» խմբի ակտիվներ են համարվում. «Հետք»
«Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալներն իսկապես վկայում են, որ ռուսական «Գեոպրոմայնինգ» ՍՊԸ-ն չի հանդիսանում ոչ ԶՊՄԿ-ի, ոչ էլ՝ հայաստանյան «Գեոպրոմայնինգ գոլդ»-ի սեփականատեր։ Սակայն, նշված երկու ընկերությունները ռուսական «Գեոպրոմայնինգ» խմբի ակտիվներ են համարվում»,-գրում է «Հետք» պարբերականը՝ արձագանքելով այսօր ԶՊՄԿ-ի այսօր տարածած հայտարարությանը։
Շարունակելով ներկայացնել «Գեոպրոմայնինգ»-ի ու ԶՊՄԿ-ի միջև կապը՝ «Հետք»-ը նշում է՝ բացի այդ, «Գեոպրոմայնինգ գոլդ»-ի և ԶՊՄԿ-ի սեփականատերերը փոխկապակցված են ռուս միլիարդատեր Ռոման Տրոցենկոյին և նրա որդուն՝ Գլեբ Տրոցենկոյին։ Տրոցենկոներին է պատկանում «Գեոպրոմայնինգ» խումբը։
«Ռոման և Գլեբ Տրոցենկոները ավելի վաղ հայտնվել են ամերիկյան պատժամիջոցների տակ, որից հետո իրենց պատկանող ընկերությունների մի մասից, որտեղ բաժնետեր են հանդիսացել, դուրս են եկել։
Անցած տարեվերջին Գլեբ Տրոցենկոն «լքել» է նաև հայաստանյան «Գեպրոմայնինգ գոլդ» ՍՊԸ-ն և ԶՊՄԿ-ն։ Նրան փոխարինել է Տրոցենկոների բիզնեսներում ներգրավված Սվետլանա Երշովան»,-գրում է աղբյուրը։